Լրահոս
Օրվա լրահոսը

Թերացել են. կասեցվել է մի շարք ռեստորանային համալիրների գործունեությունը

Սեպտեմբեր 08,2020 17:50

 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների նախկին կրկնայցերի ու ստուգայցերի արդյունքում կազմված արձանագրությունների հիման վրա՝ այսօր 24 ժամով կասեցվել է մի շարք հանրային սննդի կետերի գործունեությունը Կոտայքի մարզում՝ «Վիլլա Հիլլզ», «Սեգաս» և «Բելաջիո» ռեստորաններ, և Երևանում՝ «Սալոն ռեստորան» ՍՊԸ: Վերջիններս թերացել են ՀՀ պարետի կողմից սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման հարցում:

Այսօր անցկացված վերահսկողության արդյունքում մարզերում հայտնաբերվել են որոշակի խախտումներ թույլ տված տնտեսավարողներ: Դրանք քիչ են, սակայն ցույց են տալիս, որ դեռևս շտկելու խնդիրներ կան: Ինչպես վերջին շրջանում գրեթե բոլոր թերացողների մոտ, այս դեպքերում էլ հիմնականում խախտվել են ախտահանման ու ջերմաչափման մատյանները պատշաճ վարելու նորմերը:

ՍԱՏՄ մասնագետների լայնածավալ վերահսկողությունը սննդի ոլորտում տնտեսավարող կազմակերպություններում չի ընդհատվել ոչ մի օր՝ երկրում արտակարգ դրության հայտարարումից ի վեր: Տարվել են նաև խորհրդատվական աջակցության աշխատանքներ, որոնց շնորհիվ հանրային սննդի օբյեկտներում, արտադրություններում և իրացման ցանցում կորոնավիրուսով պայմանավորված սանիտարահիգիենիկ պահանջների խախտումները հասցվել են նվազագույնի:

ՍԱՏՄ ստուգայցերը շարունակվելու են:

Խախտումները նվազել են, սակայն կասեցումներ դեռ կան, վերջինների թվում է նաև «Եվրոբազա»-ն ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերջին օրերի ստուգայցերը փաստում են՝ համավարակի տարածումը կանխելու նորմերը ներկայում տնտեսավարողների կողմից շատ ավելի բարեխղճորեն են պահպանվում։ Ըստ այդմ՝ կտրուկ նվազել է նաև խախտումների հիմքով կասեցումների թիվը։ Այսուհանդերձ, դեռևս կան տնտեսավարողներ, որոնց մոտ սանիտարահամաճարակային կանոնները շրջանցվում են։
Նախորդ օրերին արձանագրած խախտումների հիմքով այսօր ԱԱՏՄ-ն մայրաքաղաքում կասեցրել է 5 տնտեսավարողի գործունեություն, այդ թվում՝ «Յունիվերսալ Փրոջեքտ» ՍՊԸ-ն՝ «Եվրոբազա» առևտրի կենտրոնը, հագուստի, կենցաղային տեխնիկայի, ավտոպահեստամասերի, կահույքի խանութներ։ Եւս երկու տնտեսավարողի աշխատանքն արգելվել է Արմավիր և Մասիս քաղաքներում։

ԱԱՏՄ-ն շարունակում է դիտարկումները կորոնավիրուսով վարակվածների որոշակի թվաքանակ ունեցող տնտեսավարողների մոտ։ Ըստ այդմ, այսօր ուժեղացված ստուգայց է անցկացվել Թալին քաղաքի ամբուլատոր կազմակերպություններից մեկում, որտեղ կոպիտ խախտումներ չեն արձանագրվել։

Դիտարկումները փաստում են նաև, որ անվտանգության կանոնները շարունակում են հաճախակի խախտվել գեղեցկության սրահներում ու վարսավիրանոցներում։ Դրանց հիմքով կրկին գործունեության ժամանակավոր կասեցման միջնորդություններ են ներկայացվել պարետին։ Այս տնտեսավարողների մոտ կանոնների խախտումներն առավել ռիսկային են այն առումով, որ հաճախորդն ու աշխատողը գտնվում են միմյանց շատ մոտիկ։

Տեսչական մարմինը հերթական անգամ հիշեցնում է՝ հարկ է խստագույնս հետևել պարետի որոշմամբ սահմանված անվտանգության կանոններին։ Դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը շարունակական է:

ՔՏՀԱՏՄն Երևանի արաբկիր վարչական շրջանում կրկին հայտնաբերել է գերբեռնված տրանսպորտային միջոցներ

Սեպտեմբերի 8-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հերթական մշտադիտարկումները և վերահսկողական գործառույթներն են իրականացրել Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում։

Վերահսկողական աշխատանքների շրջանակում տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգում կրկին խախտումներ չեն հայտնաբերվել։ Կանոնավոր ուղևորափոխադրման համակարգում վաղ առավոտից դիտարկվել են շուրջ հինգ տասնյակ տրանսպորտային միջոցներ, որի արդյունքում հայտնաբերվել են կրկին գերբեռնված ուղևորափոխադրում իրականացնող միկրոավտոբուսներ և ավտոբուսներ։

Խախտումների հիմքով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական աշխատանքներին զուգընթաց իրականացրել են բացատրական և իրազեկման աշխատանքներ, առանձին դեպքերում տվել պարտադիր կատարման ցուցումներ:

ՀՀ պարետի որոշմամբ նախատեսված անվտանգության կանոններին հետևելու և պահպանելու նպատակով Տեսչական մարմինը շարունակում է վերահսկողություն իրականացնել մարզերում և մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում։

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930