Լրահոս
Օրվա լրահոսը

ՖԻԴԵ-ն դիտարկում է հավակնորդների մրցաշարը հոկտեմբերի վերջին վերսկսելու հնարավորությունը

Սեպտեմբեր 08,2020 17:38

Շախմատի միջազգային ֆեդերացիան Եկատերինբուրգում հավակնորդների մրցաշարը վերսկսելու մասին որոշում կկայացնի համավարակային իրավիճակն ուսումնասիրելուց հետո միայն:

«Հաստատում ենք, որ հարցում ենք ուղարկել Սվերդլովսկի մարզի շախմատի ֆեդերացիա՝ մրցաշարը հոկտեմբերի 28-ին վերսկսելու հնարավորության մասին, սակայն այն որպես կայացած իրողություն համարելը առայժմ ժամանակավրեպ է»,-ասվում է ՖԻԴԵ-ի տարածած հայտարարությունում: Նշվում է նաեւ, որ վերսկսումը հնարավոր է բացառապես խաղացողների համար կայուն ու անվտանգ համավարակային իրավիճակի պայմանում:

Շախմատի աշխարհի թագի համար մրցամարտը մեկնարկել էր Եկատերինբուրգում մարտի 17-ին, սակայն դադարեցվել մարտի 26-ին՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով: Մասնակիցները հասցրել էին խաղալ առաջին շրջանի բոլոր պարտիաները: Մրցաշարային աղյուսակը  4,5 միավորով գլխավորում են ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը: Նրանց հաջորդում են ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը, հոլանդացի Անիշ Գիրին, ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, չինացի Վան Հաոն՝ 3,5-ական միավոր, ռուսաստանցի Կիրիլ Ալեքսեյենկոն եւ չինացի Դին Լիրենը՝ 2,5-ական միավոր:

Մրցաշարի հաղթողը իրավունք կնվաճի շախմատի աշխարհի չեմպիոնության համար մրցամարտ անցկացնել գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930