Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարտին Գալստյան․«Խնդրահարույց վարկերի տեսակարար կշիռը վարկային պորտֆելում 20%-ից բարձր կարող է լինել»

Սեպտեմբեր 08,2020 17:30

Մեր երկրում կորոնավիրուսի համաճարակի հետեւանքով առաջացած տնտեսական ճգնաժամային իրավիճակում ավանդների աճի տեմպը որոշակիորեն դանդաղել է, բայց այս պահին նվազման միտում չկա, կայուն է, իսկ վարկերը շարունակում են աճել: Այս մասին այսօր ասաց կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Նա նշեց՝ ճգնաժամն ազդել է նաեւ ֆինանսական կազմակերպությունների վրա, բայց դրանց կապիտալն ու իրացվելիության մակարդակը բավարար նախադրյալներ են ստեղծում ճգնաժամին դիմագրավելու համար:

Ըստ ԿԲ նախագահի, Հայաստանում ավանդները մշտապես «սինխրոն» ձեւով բարձրացել են վարկերին զուգընթաց, տնտեսական ճգնաժամի ընթացքում եկամուտների նվազմանը զուգընթաց, ավանդներն էլ ազդեցություն են կրում, հիմա, բնականաբար, ավանդների աճի տեմպը որոշակի դանդաղել է․ «Մարտ-ապրիլին ունեցել ենք ավանդների որոշակի արտահոսք, հիմնականում ոչ ռեզիդենտների գծով, բայց այնուամենայնիվ, այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ ավանդները նվազման միտում չունեն, կայուն մակարդակի վրա են: Մինչդեռ վարկերը որոշակիորեն շարունակել են աճել»։

Պարոն Գալստյանը մտավախություն ունի՝ եթե առողջապահական այս իրավիճակը մի քիչ ավելի երկար տեւի, քան ակնկալում են, եւ եթե տնային տնտեսությունների, ընկերությունների մոտ եկամուտների որոշակի նվազում դիտվի, ապա հնարավոր է, որ վարկերի աճի տեմպը նույնպես դանդաղի:

ԿԲ նախագահը վստահեցրեց՝ խնդրահարույց վարկերի տեսակարար կշիռը ընդհանուր վարկային պորտֆելում 6.3% է։ Այս ցուցանիշը հնարավոր է մեծանա։ Մարտին Գալստյանն ասաց, որ ԿԲ-ի գնահատականներով՝ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված վարկային արձակուրդները, վարկառուների եկամուտների նվազումը կարող են հանգեցնել նրան, որ խնդրահարույց վարկերի տեսակարար կշիռը 20%-ից էլ բարձր լինի։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930