Այսօր Երեւանի ավագանու նիստում ներկայացվեց 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրման հարցը: Հիշեցնենք, որ հաղթող է ճանաչվել Ալբերտ Վարդանյանի հեղինակային նախագիծը:
Այն կտեղադրվի Երեւան քաղաքի Զաքիյան, Բեյրութի եւ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցներով պարփակված Մանկական զբոսայգու՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցից դեպի Զաքիյան փողոց ձգվող ցանկապատի 22-23-րդ հենապատերի միջնամասում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ