Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիմակ չեմ կրել ու չեմ կրելու». Քոչարյանի աջակիցները ցույց են անում

Սեպտեմբեր 08,2020 17:08

«Դիմակ չեմ կրել ու չեմ կրելու: Միշտ չեմ կրել: Այսօր արդեն երկու անգամ տուգանվել եմ»,-դատարանի առաջ այսօր հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մանթաշյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս պաշտոնյաների գործով հերթական դատական նիստն է այսօր:

«Պատրաստվում եմ անընդհատ տուգանվել, որովհետեւ սա ապօրինի է: Ես ունեմ առողջական խնդիրներ եւ չեմ պատրաստվում տեղեկանք ման տալ անընդհատ հետս իմ երկրում եւ իմ հիվանդությունը որպես կարմիր թել անցկացնեմ կյանքիս բոլոր շրջափուլերում: Ես տուգանվեցի, եւ այս ապօրինի գործողությունները վիճարկելու եմ դատարանում: Ոստիկաններն առանց ախտահանվելու վերցնում են անձնագիրս, հետո՝ ինձ վերադարձնում: Սա անվտանգ միջանձնային հարաբերություն չէ»,-նշեց Նարեկ Մանթաշյանը:

Քոչարյանի աջակիցները բողոքում են կորոնավիրուսի դեմ պայքարում իշխանության գործողություններից: «1178 մահերի համար պատասխանատու է իշխանությունը՝ անգործության համար: Չի ապահովվել ժողովրդի անվտանգությունը, ինչի հետեւանքով այսքան մահ ունենք: Ոստիկանության եւ տուգանքի միջոցով իշխանությունն ուզում է վերջին լուման ժողովրդից վերցնել: Նրանք իշխանության են եկել՝ գրպանները լցնելու համար: Նիկոլ Փաշինյանին բերման ենթարկեք, հարգելի ոստիկաններ: Ապօրինի վարչապետի պահանջը մի կատարեք»,-հայտարարեց Նարեկ Մանթաշյանը:

Ոստիկանությունը նրան հինգ րոպե ժամանակ էր տվել՝ դիմակ դնելու համար: Նա բերման ենթարկվեց:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930