Մարտի 1-ի մայր գործի շրջանակում ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվողներ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, գլխավոր շտաբի նախկին պետ, 2008թ.-ի դրությամբ՝ Երեւանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի, պաշպանության նախկին նախարար, 2008թ.-ի դրությամբ՝ ԶՈՒ ԳՇ պետ Սեյրան Օհանյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով հերթական դատական նիստում այսօր Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանը ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանի գույքը կալանքից ազատելու միջնորդություն:
«Խնդրում եմ միջնորդությունը քննարկել դռնփակ դատական նիստում, իսկ թե ինչու, հիմնավորումները կներկայացնեմ դռնփակ նիստում»,-դատարանին դիմելով՝ ասաց Արամ Վարդեւանյանը:
Դատավոր Աննա Դանիբեկյանի որոշմամբ միջնորդության քննությունը սկսվեց դռնփակ ռեժիմում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ