Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարարները համայնքը չեն: Պահանջում ենք ապահովել համայնքի բնակիչների անվտանգ աշխատելու սահմանադրական իրավունքի իրացումը. բաց նամակ

Սեպտեմբեր 08,2020 15:57

Բաց նամակ ՀՀ Վարչապետին, Ոստիկանապետին և ԱԺ պատգամավորներին

Ամուլսարի շուրջ ստեղծված անպատժելիության մթնոլորտը շարունակում է սպառնալ մեր և մեր ընտանիքների անվտանգությանը:

Նախորդ օրերին հերթական անգամ ականատես եղանք, թե ինչպես են մի խումբ անձինք խուլիգանություն իրականացնում, քարեր նետում Ամուլսարի տարածքում գտնվող պահնորդների և համայնքի բնակիչների ուղղությամբ և հայհոյանքներ հնչեցնում նրանց հասցեին:

Առավել մտահոգիչ է, որ այս ապօրինությունները աջակցություն են ստանում ՀՀ Ազգային ժողովի որոշ պատգամավորների կողմից:

«Ամուլսարի հանք» նախաձեռնությունը Ամուլսարի շրջակա համայնքների բնակիչների անունից հրավիրում է պատգամավորներին մեր համայնքներ, ծանոթանալու իրենց կողմից խրախուսվող ապօրինությունների արդյունքում ստեղծված ծանր սոցիալական իրավիճակի, դատարկված համայնքների իրական խնդիրների հետ, եթե իհարկե նպատակը ժողովրդի կողքին կանգնելն է, ոչ թե այլ նպատակներ ունեն։

Կրկին դիմում ենք իրավապահ մարմիններին և ՀՀ կառավարությանը։ Պահանջում ենք վերականգնել օրինականությունն Ամուլսարում, ապահովել համայնքի բնակիչների անվտանգ աշխատելու սահմանադրական իրավունքի իրացումը: Ցուցարարները համայնքը չեն։ Մենք ակնկալում ենք, որ համայնքի անվտանգությունը պետության խնդիրն է և անթույլատրելի է անտեսել ապօրինությունն ու համայնքի բնակիչներին սպառնացող վտանգը, արտագաղթը, սոցիալական ծանր վիճակը։

Ամուլսարի հանք – նախաձեռնող խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930