Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան ու Ադրբեջանը միասնական մեդիահարթակ կձևավորե՞ն. Ermenihaber

Սեպտեմբեր 08,2020 15:22

Թուրքիան ու Ադրբեջանը նախատեսում են միասնական մեդիահարթակ ձևավորել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական, աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպմանը:

Հանդիպման ընթացքում Ալթունն ասել է, թե «քանի որ Թուրքիայի և Ադրբեջանի վրա հարձակվողները, երկու պետությունների դեմ ապատեղեկատվություն տարածողները և իրենց բարի համբավը վնասողները միավորվել են», իրենց էլ վիճակված է միասնական լինել:

«Պայմանավորվել ենք Թուրքիա-Ադրբեջան մեդիա հարթակ ձևավորել: Քննարկել ենք այդ հարթակի միջոցով երկու երկրների մեդիադաշտերի ինտեգրված աշխատելու, ժողովուրդներին տեղեկատվություն տրամադրելու հարցում արդյունավետ գործելու, մասնավորապես սոցցանցերում շրջանառվող ստերի և արտաքին աշխարհից եկող քարոզչության դեմ պայքարելու հարցում համատեղ ռազմավարություն մշակելու վերաբերյալ հարցեր»:

Ալթունի կարծիքով՝ այս ոլորտներում երկու երկրների հնարավորությունները և փորձը մեկտեղելով ու համատեղ աշխատելով՝ հնարավոր է գոհացուցիչ արդյունքների հասնել:

Ermenihaber

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930