Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արաբկիր նախագիծ» ՓԲԸ-ն լուծարվեց. աշխատել է վնասով, տնօրենի գործունեության վերաբերյալ էլ քրգործ է հարուցվել

Սեպտեմբեր 08,2020 15:00

«Ընկերությունն իր ողջ պատմության ընթացքում կա՛մ աշխատել է վնասով, կա՛մ չնչին շահույթով 1.5-2 տոկոս, ընդամենը 2019 թվականին է ընկերությունն իր շահույթը բարձրացրել 20 տոկոս»,-այսօր Երեւանի ավագանու նիստում ասաց Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը` ներկայացնելով Երեւանի «Արաբկիր նախագիծ» ՓԲԸ-ի լուծարման ավագանու որոշումը: Նա նշեց, որ Արաբկիր նախագիծ ՓԲԸ-ն հիմնադրվել է 2009-ին եւ 2011 թ.-ի ավագանու որոշմամբ կառավարման լիազորությունները պատվիրակվել են վարչական շրջանի ղեկավարին: Ըստ Արամ Դանիելյանի, ընկերությունը հիմնականում զբաղվել է նախագծային եւ նախահաշվային աշխատանքների կատարմամբ. «Ընկերության աշխատավարձային ֆոնդը քիչ է նախատեսված եղել եւ որեւէ որակյալ ճարտարապետ չէր համաձայնի աշխատել այդ աշխատավարձով, որը հարկերը ներառյալ՝ 130 հազար դրամ է կազմում, մինչդեռ ճարտարապետի առկայությունը պարտադիր է եղել ընկերությունում»։

Ըստ պարոն Դանիելյանի, ընդհանուր բաժնետիրականության մասին օրենքով, երբ բաժնետիրական ընկերությունը 2 կամ ավելի տարիներ իր կանոնադրական կապիտալի նկատմամբ բացասական ցուցանիշներ է ցույց տվել՝ օրենքի ուժով պարտավոր է գնալ լուծարման:

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը նաեւ տեղեկացրեց, որ ընկերությունը մասնավորին վաճառելու մտադրություն է եղել, սակայն նրա գործունեության հետ կապված կան իրավական խնդիրներ՝ քրեական գործ է հարուցվել տնօրենի կատարած աշխատանքների վերաբերյալ. «Ընկերությունը հունվարից 2 աշխատակից ուներ՝ տնօրեն եւ հաշվապահ եւ նրանց աշխատավարձերը, հարկային պարտավորությունները եւ դրանք չկատարելու պատճառով առաջացող տոկոսները բեռ են Երեւան համայնքի վրա ու նպատակահարմար է լուծարել եւ օր առաջ գործունեությունը դադարեցնել»:

Արամ Դանիելյանը՝ հավաստիացրեց, որ ընկերության աշխատողներին տեղավորել են այլ աշխատանքի:

Ավագանին լուծարման որոշման դեմ չառարկեց եւ միաձայն ընդունեց:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930