«Այն երկրները, որոնք ունեին քողարկված շահեր, սկսեցին դրա մասին գործողություններ անել»,- «Բլից ինֆո» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը։
Նա առանձնացրեց Թուրքիային, որը իր վարած քաղաքականությամբ բացահայտ փորձում է իր ազդեցությունը տարածել ինչպես Միջին Արևելքում, Միջերկրական ծովում, այնպես էլ մեր տարածաշրջանում․ «Ամեն ինչ արեց, որ Ադրբեջանը ինչ-որ չափով գնա սրացումները և ինքն իր մասին ասի, որ մենք Ադրբեջանի կողքին ենք, նրանց մեծ եղբայրներն ենք։ Նույնիսկ շատ ժամանակ այնպիսի նախադասություններ ասելով, ոնց որ թե բացահայտ ասի՝ ես էլ եմ Ղարաբաղյան կոնֆլիկտում կողմ, ես ինքս էլ եմ դիտարկում, որ հայերն իմ թշնամիներն են, և գնալու եմ իրենց հետևից»։
Թևան Պողոսյանի կարծիքով՝ այս ամենը պետք է մեզ համար դառնա աչալուրջ հնարավորություն հետևելու և մեր քաղաքականությունը մշակելու, նոր սցենարների, նոր մարտահրավերների պատրաստ լինելու․ «Քաղաքական ներքին խնդիրները շատ ժամանակ հիմնված են լինելու այն տնտեսական կամ սոցիալական ճգնաժամերի վրա, որոնք միգուցե Հայաստանում կարող են տեղի ունենալ, եթե չվարեն ճիշտ քաղաքականություն։ Այստեղ իմ պատկերացմամբ՝ լավագույնս խուսափելու այդ ճգնաժամից կլինի, որ մենք կարողանանք ձևավորել մի գործընթաց, որտեղ բոլոր քաղաքական ուժերը միավորվեն և փորձեն իրար հետ քննարկել համատեղ լուծումներ գտնելու համար»։
Նրա խոսքով՝ Հայաստանը շատ մեծ անվտանգության խնդրի առջև է կանգնելու․ «Ադրբեջանը Թուրքիայի հետ հիմա շատ ակտիվ պատրաստվում է ինչ-որ գործողությունների, զորավարժությունները արդեն սկսել են, տեսան հուլիսյան գործողությունների ժամանակ, թե հայկական կողմը ինչ մակարդակի է հասել և ոնց ջարդը տրվեց կրկին։ Ոնց 2016-ին էինք ջարդները տվել, այնպես էլ 2020 թվականին։ Եվ տեսնելով, իմ պատկերացմամբ, իրենք այսօրվա դրությամբ փորձում են լուծել այն բացերը, որոնք իրենք են հենց հաշվարկել»։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ