Լրահոս
Օրվա լրահոսը

Սաակաշվիլին ընդունել է Վրաստանի վարչապետ դառնալու ընդդիմության առաջարկը

Սեպտեմբեր 08,2020 14:20

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ հոկտեմբերի 31-ին կայանալիք Վրաստանի խորհրդարանական ընտրություններում ընդդիմության հաղթանակի դեպքում ինքը կստանձնի երկրի վարչապետի պաշտոնը։ «Ես ընդունել եմ վրացական միացյալ ընդդիմության՝ հաղթանակի դեպքում երկրի վարչապետ դառնալու առաջարկը»,- գրել է Սաակաշվիլին ֆեյսբուքյան էջում։

Նշելով, որ ինքն ուզում է օգնել իր ժողովրդին, Սաակաշվիլին համաձայնել է դառնալ անցումային շրջանի վարչապետ, մինչև երկրի վիճակը կայունանա։

«Ես համաձայն եմ լինել անցումային վարչապետ ոչ թե ամբողջ ժամկետով, այլ մինչև որ կարողանանք հաղթահարել խորը ճգնաժամը, որում հիմա գտնվում է Վրաստանը։ Ես դեռևս Ուկրաինայում եմ գտնվում և իրականացնում եմ Բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավարի իմ գործառույթները։ Ինձ համար Ուկրաինայի և Վրաստանի ճակատագրերն անբաժանելի են։ Ես չեմ ընտրում երկու երկրների միջև, իմ պայքարը շարունակվում է և՛ այնտեղ, և՛ այստեղ»,- գրել է Սաակաշվիլին։

 

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930