Այսօր Երեւանի ավագանու նիստում, որը վարում էր քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, հայտնի դարձավ նոր փոխքաղաքապետի անունը:
Պարոն Սարգսյանը ավագանու անդամներին ներկայացրեց փոխքաղաքապետ Սերգեյ Ներսեսյանին: Նա իր ելույթում ներկայացրեց կենսագրությունը: Ասաց, որ ավարտել է Երեւանի տնտեսագիտական համալսարանը, մասնագիտությամբ ֆինանսիստ է, ծառայել է ԱԱԾ-ի զորքերում: Եղել է գլխավոր հաշվապահ, ֆինանսական տնօրեն, ԱԺ պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնականը: Ներսեսյանը 29 տարեկան է: Նոր փոխքաղաքապետը փոխարինելու է նախկին փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանին:
Սերգեյ Ներսեսյանից հետաքրքրվեցին՝ նրա՝ տնօրեն եղած ժամանակ ի՞նչ ծավալի գումարի շրջանառության հետ է գործ ունեցել, քանի որ Երեւանի բյուջեն բավականին մեծ է՝ շուրջ 100 միլիարդ դրամ է:
Սերգեյ Ներսեսյանն ասաց, որ ընկերությունը, որը տնօրինել է՝ 200 միլիարդ դրամից ավելի շրջանառություն է ունեցել:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ