Լրահոս
Օրվա լրահոսը

«Ունենալու ենք միատարր, գործող իշխանությանը գովերգող, անդեմ լրատվություն». Լևոն Բաղդասարյան

Սեպտեմբեր 08,2020 12:42

ԱԺ փոխխոսնակի նախաձեռնությունը պատվի, արժանապատվության գործերով լրատվամիջոցներից որպես բարոյական վնասի հատուցում մինչև տասը միլիոն՝ վիրավորանքի, քսան միլիոն դրամ՝ զրպարտության մասով բռնագանձելը չի կարող լինել արդարացված:

Առավել ևս, երբ օրենքի ուժով լրատվամիջոցն ազատվում է պատասխանատվությունից, երբ հոդվածը ստորագրված է լրագրողի կողմից, իսկ լրագրողի համար միլիոնների բռնագանձումը բերելու է տոտալ սնանկացման:

Եթե փոխխոսնակի այս նախաձեռնությունը կյանքի կոչվի, չորորդ իշխանության գործնեությունն օրենքի ուժով դադարեցվելու է, առանց որի ունենալու ենք միատարր, գործող իշխանությանը գովերգող, անդեմ լրատվություն:

Դրա փոխարեն արժեր նախաձեռնել իրավական գործառույթ և պատասխանատվության ենթարկել բոլոր այն կայքերի սեփականատերերին, ովքեր իրենց պատերին թույլ են տալիս հայհոյախառն քոմենթներ, անկախ նրանից դա իշխանությանն է վերաբերվում, թե՝ այլոց:

Լևոն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930