Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ սեպտեմբերի 7-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, համատեղ իրականացնելով ստացված օպերատիվ տվյալները, Արարատի մարզում հայտնաբերել են հանցագործ աշխարհում հայտնի «Սիցիլ» մականվամբ Երեւան քաղաքի բնակիչ, Արմեն Սարգսյանին:
Նրան հայտնաբերել են Զովաշեն գյուղի ճանապարհին գտնվող գարեջրատներից մեկում, որտեղ մինչեւ ԱԱԾ-ի ու ոստիկանների ժամանումը, ինչ-որ պարզաբանում է տեղի ունեցել, որը վերածվել է վիճաբանության, ու եթե իրավապահները մի քանի րոպե ուշ հասնեին, «Սիցիլը», որը 2019թ.-ի դեկտեմբերի 19-ին Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի երկաթուղայինների 2-րդ նրբանցքում հրազենով սպանել էր Արեգ Սիմոնյանին, կճողոպրեր:
Գարեջրատանը տեղի ունեցած «ռազբորկային մասնակից է եղել նաեւ «Սիցիլի» սանիկը, որը տարիներ առաջ ՀՀ քննչական կոմիտեի ապարատում բաժնի պետ է աշխատել:
Այս պահին Ա.Սարգսյանը ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից էլ, հավանաբար, նրան կտեղափոխեն Նուբարաշենի բանտ:
Կարդացեք նաև
«Սիցիլը» եղել է հետախուզման մեջ ու այնքան է վստահ եղել իր ուժերի ու կապերի վրա, որ լինելով հետախուզման մեջ, գարեջրատանը կարողանում է «ռազբորկա» կազմակերպել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: