Լրահոս
Օրվա լրահոսը

Հավաքականի նվիրյալ ավագը, որը գոնե անկախությունից հետո միանշանակ լավագույն հայ ֆուտբոլիստն է, կարող է պիտակավորվել ամեն մի անարժանի կողմից. «Փաստ»

Սեպտեմբեր 08,2020 10:45

Այսօր Հայաստանի ազգային հավաքականը ֆուտբոլի Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ հանդիպումը կանցկացնի՝ ընդունելով Էստոնիայի հավաքականին: Նախորդ խաղի անդեմ, անբովանդակ խաղից ու պարտությունից առավել վերջին օրերի գլխավոր թեման մեր թիմի ավագի՝ Հենրիխ Մխիթարյանի՝ հավաքական չգալն է: Պատճառների մասին դեռ երկար կխոսվի, գուցե Հենրիխն ինքը մի օր առավել մանրամասն ներկայացնի ամեն ինչ:

Դեռ հարկ կլինի անդրադառնալ, թե ինչու դիվանագիտական անձնագիրը վերցրեցին Հենրիխի ձեռքից, թե ինչու վիրավորեցին նրա մայրիկին, թե ինչ հետևանքներ կունենար նրա՝ կարանտինային այս օրերին Հայաստան գալն ու Իտալիա վերադառնալը: Սակայն հանրության որոշակի շերտերի արձագանքը, ընդ որում՝ մեծամասամբ որոշակի շրջանակների կողմից ուղղորդված, ցույց են տալիս մեր իրականության, մեր հասարակության առանձին հատվածների պահվածքի ու մտահորիզոնի փաստացի դրվածքը:

Այսպես մենք մի գիշերվա մեջ կարող ենք երեկվա հերոսից կերտել դավաճան ու հակառակը: Տարիներ շարունակ ինչ-ինչ պատճառաբանություններով հավաքականի հրավերը մերժողները այսօր հերոսներ են, քանզի, ի վերջո, ֆուտբոլի համար արդեն պատկառելի տարիքում, կարիերայի ավարտին համաձայնել են գալ հավաքական, իսկ երկրի պատիվը տարիներ շարունակ բարձր պահողը, հավաքականի նվիրյալ ավագը, որը գոնե անկախությունից հետո միանշանակ լավագույն հայ ֆուտբոլիստն է, կարող է պիտակավորվել ամեն մի անարժանի կողմից:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930