Լրահոս
Օրվա լրահոսը

Անհ­նար է ե­րե­խա­նե­րին 4 պա­տի մեջ պա­հել ժա­մեր շա­րու­նակ. ու­սու­ցիչ­ներն ու ծնող­նե­րը չեն պատ­կե­րաց­նում՝ ինչ­պես են ա­պա­հո­վե­լու ու­սուց­ման ար­դ­յու­նա­վե­տութ­յու­նը. «Իրատես»

Սեպտեմբեր 08,2020 10:38

Մյուս շա­բաթ դպ­րոց­նե­րը բա­ցե­լու են դռ­նե­րը, սկս­վե­լու է ու­սում­նա­կան տա­րին։ Ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­ներն ար­դեն ստա­ցել են հա­մա­պա­տաս­խան շր­ջա­բե­րա­կան­նե­րը, ո­րոն­ցով կա­ռաջ­նորդ­վեն նոր ուս­տա­րում:

Բու­ֆետ­նե­րի, ճա­շա­րան­նե­րի աշ­խա­տան­քը ար­գել­վում է։ Ա­շա­կերտ­նե­րը գրա­տախ­տա­կին չեն մո­տե­նա, նվա­զա­գույ­նի է հասց­վե­լու ա­շա­կերտ-ու­սու­ցիչ շփու­մը, դպ­րոց­նե­րում աշ­խա­տան­քա­յին ծա­վալ­նե­րը կրկ­նա­պատկ­վե­լու են։

Այս ա­մե­նը ձեռ­նարկ­վել է ե­րե­խա­նե­րի ա­ռող­ջու­թյունն ա­պա­հո­վե­լու հա­մար։ Սա­կայն ու­սու­ցիչ­նե­րը, ծնող­նե­րը ու­նեն մտա­վա­խու­թյուն­ներ՝ ե­րե­խա­նե­րի դպ­րոց հա­ճա­խե­լու, դա­սապ­րո­ցե­սը կազ­մա­կեր­պե­լու առն­չու­թյամբ։ Այս պա­հին հան­րա­պե­տու­թյան հան­րակր­թա­կան դպ­րոց­նե­րում նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­ներ են տար­վում։ Ա­շա­կերտ­նե­րի հե­ռա­վո­րու­թյունն ա­պա­հո­վե­լու հա­մար ա­թոռ­նե­րը դա­սա­վոր­վում են շախ­մա­տաձև։ Ուսու­ցիչ­նե­րը մեծ խն­դիր են տես­նում դա­սա­մի­ջոց­նե­րը դա­սա­րան­նե­րում անց­կաց­նե­լու հետ կապ­ված, ա­սում են՝ անհ­նար է ե­րե­խա­նե­րին 4 պա­տի մեջ պա­հել ժա­մեր շա­րու­նակ։ Ուսու­ցիչ­նե­րը չեն կա­րող միա­ժա­մա­նակ և՛ դաս վա­րել, և՛ հետևել, որ ե­րե­խա­նե­րը դի­մակ­նե­րը չհա­նեն։ Խոս­քը հատ­կա­պես ա­ռա­ջին դա­սա­րան­ցի­նե­րի և տար­րա­կան դպ­րո­ցի ա­շա­կերտ­նե­րի մա­սին է, ո­րոնց վե­րահս­կելն ու սահ­ման­ված պայ­ման­նե­րը պար­տադ­րե­լը շատ դժ­վար է լի­նե­լու։ ՈՒ­սու­ցիչ­նե­րը նկա­տում են, որ ի­րենց էլ շատ դժ­վար է դի­մա­կով աշ­խա­տե­լը. ե­րե­խան չի տես­նում ու­սուց­չի դեմ­քի ար­տա­հայ­տու­թյու­նը, և մի­մյանց հաս­կա­նա­լու դժ­վա­րու­թյուն է ա­ռա­ջա­նա­լու։ Նշ­վում է նաև, որ ա­ռա­վո­տյան ջեր­մա­չա­փու­մը հա­վե­լյալ կու­տա­կում­ներ է ա­ռա­ջաց­նե­լու։

ՈՒ­սու­ցիչ­ներն ու ծնող­նե­րը հակ­ված են առ­կա ու­սուց­ման, քա­նի որ նա­խորդ ու­սում­նա­կան տար­վա փոր­ձը ցույց տվեց, որ հե­ռա­վար ու­սու­ցու­մը չի ար­դա­րաց­նում ի­րեն։ Սա­կայն նշում են նաև, որ առ­կա պայ­ման­նե­րում խիստ նվա­զում է ու­սում­նա­կան պրո­ցե­սի ար­դյու­նա­վե­տու­թյու­նը։ Դժ­վա­րա­նում է ու­սու­ցիչ­նե­րի գոր­ծը։

Լի­լիթ ԳԱԲ­ՐԻԵ­ԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930