Լրահոս
Օրվա լրահոսը

2 տարվա իրավական անպտուղ ընթացքից հետո, փաստորեն, անգամ տուժողների հարազատներն են հասկացել, որ սա ոչ մի տեղ չտանող փակուղի է. «Հրապարակ»

Սեպտեմբեր 08,2020 10:41

Երեկ Մարտի 1-ի գործում, կարելի է ասել, շրջադարձ արձանագրվեց՝ տուժողների իրավահաջորդներն ասուլիս հրավիրեցին եւ իրենց վրդովմունքը հայտնեցին դատավարության հետ կապված, միաժամանակ հայտարարեցին, որ այլեւս չեն մասնակցելու դատերին։

Փաստորեն, այս պրոցեսից դժգոհ են բոլոր կողմերը՝ ե՛ւ ամբաստանյալներն ու նրանց պաշտպանները, ե՛ւ տուժողների հարազատները, ե՛ւ հասարակությունը։ Իսկ 2018-ին մենք զգուշացնում էինք, որ եթե սպանությունների բացահայտման գործում հնարավոր չէ արձանագրել որեւէ տեղաշարժ, եւ նախաքննական մարմինն ընդունում է, որ այս մասով հնարավոր չէ կոնկրետ կատարողներին հայտնաբերելը, սպանությունների պատվիրատուներին, զորքը տեղաշարժած պաշտոնյաներին մեղադրանք առաջադրելն ու դատելը վերածվելու են քաղաքական հաշվեհարդարի, ու իշխանությունը հերթական շոուն է կազմակերպելու՝ էժան դիվիդենտներ շահելու համար։ Քաղաքական խնդիրներ լուծել՝ առանց իրավական գործընթացի, օգտագործելով Մարտի 1-ի պրոցեսը, դա ո՛չ հասարակության պահանջն է բավարարելու, ո՛չ արդարության վերականգնմանն է նպաստելու, ո՛չ էլ առաջիկայի համար կանխարգելիչ դեր է խաղալու։ Այլ բան է, որ պետք է բարձրացվեր 2008-ի մարտի 1-ի դեպքերի քաղաքական պատասխանատվության հարցը, որը, բնականաբար, ընկած է այդ պահին գործող իշխանությունների վրա, եւ քաղաքական գնահատական տրվեր տեղի ունեցածին։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930