Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր անվտանգության բոլոր պայմաններն ապահովելով անցկացրեց ՈՒԵՖԱ ազգերի լիգայի շրջանակներում Էստոնիայի հետ հանդիպման նախախաղային մարզումը:
Հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչներն այս անգամ մարզման առաջին 15 րոպեներին հետեւեցին ոչ թե խաղադաշտի եզրից, ինչպես լինում էր սովորաբար, այլ արեւմտյան տրիբունայում իրենց հատկացված մեդիա տրիբունայից:
Նոր կարգ է գործելու նաեւ վաղը կայանալիք պաշտոնական խաղը լուսաբանելու համար:
Կարդացեք նաև
Հայաստանն ու Էստոնիան «C» խմբի մեկնարկային հանդիպումներում, համապատասխանաբար, զիջել են Հյուսիսային Մակեդոնիային եւ Վրաստանին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ