Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիլիպ Կարոյանի թիմն առաջարկում է կորոնավիրուսի դեմ պայքարի նոր եղանակ. «Ամերիկայի ձայն»

Սեպտեմբեր 07,2020 23:00

«Ամերիկայի ձայն». Կովիդ 19 հիվանդության դեմ պայքարող Ֆրանսիայի գիտահետազոտական մի խումբ առաջարկում է կորոնավիրուսից պաշտպանվելու մի նոր միջոց` քթի սփրեյ, թարգմանաբար ցողիչ:

Գիտահետազոտական խմբի ղեկավար, Սորբոնի համալսարանի կենսալաբորատորիայի պրոֆեսոր Ֆիլիպ Կարոյանն ասում է, թե իրենց հաջողվել է սպիտակուցի ինչ-որ տեսակով ստեղծել ACE2 ֆերմենտի նմանակ, որն իր կողմն է գրավում վիրուսին ու վնասազերծում այն:

«Սա մի եղանակ է, որը կարող է հաջողությամբ արգելափակել դեպի շնչառական բջիջներ այս վիրուսի տարածումը: Եվ այժմ կառավարության ու դեղագործական ընկերությունների պարտքն է այս նախագծում ներդրումներ կատարելը, որպեսզի այն անցնի դեպի մյուս փուլերը», ասել է Կարոյանը, որի ղեկավարած թիմն անցած հինգ ամիսների ընթացքում գիտահետազոտական այս աշխատանքներն է իրականացրել ամեն օր 18 ժամ:

Կորոնավիրուսը դեպի մարդու օրգանիզմ է տեղափոխվում բջիջներից առնվազն մեկի թաղանթին դիպչելով, ինչին օգնում է այդ բջիջի շուրջը գտնվող ACE2 անվանումը կրող սպիտակուցը:

Կարոյանի թիմը ստեղծել է ամինաթթուներից կազմված մի պեպտիդ, որն իր կողմն է գրավում վիրուսին, իրեն ձեւացնելով որպես ACE2: Այսպիսով կորոնավիրուսը հայտնվում է իր համար սխալ մի միջավայրում ու հենց այնտեղ էլ` ոչնչացվում:

Այս պեպտիդը փորձարկվել է շնչառական բջիջների վրա եւ ապացուցել, որ մարդու օրգանիզմում չի գործում թունավոր որեւէ ազդեցություն:

Կարոյանը նշում է, որ աշխարհում իրականացվում են կորոնավիրուսի դեմ բազում գիտահետազոտական աշխատանքներ, սակայն ACE2-ին նմանակելու պեպտիդների այս միջոցը տարբերվում է բոլոր մյուս հետազոտություններից:

Հաստատման դեպքում, այն կլինի հիվանդության տարածման դեմ ամենաէժան միջոցներից մեկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930