Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԿԳՄՍՆ-ի դիմաց «Կամք» շարժման նախաձեռնությամբ հանրահավաք էր, երթ եւ բողոքի ցույց: Ցուցարարները պահանջում էին նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:
«Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանն իր ելույթում ասաց, որ ԿԳՄՍՆ-ի շենքում ոչնչացնող զենք են կիրառում հայ ազգի ինքնության,մեր գոյության ու հայ երեխաների նկատմամբ, այս շենքում են կազմակերպել «Լանզարոտեի» կոնվենցիան. «Այս շենք աշխատանքի եկող անձը մեզ՝ հայ ազգային արժեհամակարգի պաշտպանության լծված մարդկանց անվանում է խավարամիտ եւ ստախոս: Դո՛ւ ես եկել խավարից, դո՛ւ ես խավարամիտը, պարոն Արայիկ Հարությունյան…Այդ մե՞նք ենք ստում, երբ ասում ենք, որ դու փակեցիր «Հայ ասպետը», «Երգ երգոցը», բայց 20 մլն դրամ տրամադրեցիր՝ հայրենիքն ուրացած տրանսգենդերի մասին ֆիլմ նկարահանելու համար… »:
Մարինա Խաչատրյանի խոսքով՝ Արայիկ Հարությունյանը մեր մեծանուն գրողների գործերը փոխարինել է ինցեստի ջատագովներով. «Մեր ձեռքին են քո պիղծ չափորոշիչները, որի համաձայն 4 տարեկան երեխային ուզում են սովորեցնել նույն սեռի հանդեպ սեր, 6 տարեկան երեխային՝ սեռի բացակայություն, իսկ 9 տարեկան երեխային՝ հղիության նախանշաններ»: Նա սկսեց խորհուրդ տալ, թե ինչ անել լողանալուց հետո:
Խաչատրյանի 18+ ելույթի մանրամասներն ավելի ուշ՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ