Մինսկի կենտրոնում անհայտ անձինք առևանգել են Բելառուսի ընդդիմության առաջնորդ Մարիա Կոլեսնիկովային, հայտնում է lenta.ru-ն վկայակոչելով բելառուսական լրատվամիջոցները։
Միջադեպի ականատեսները պատմել են, որ նրան նստեցրել են «Կապ» գրությամբ միկրոավտոբուսը և տարել անհայտ ուղղությամբ։
Ընդդիմության Համակարգող խորհրդի մամուլի քարտուղար Անտոն Ռոդնենկովը փորձել է գտնել նրան, սակայն այս պահին նրա գտնվելու վայրը նույնպես հայտնի չէ․ Ռոդնենկովը կապի դուրս չի գալիս։ Նշվում է, որ Կոլեսնիկովայի հեռախոսը հասանելի է, սակայն նա հեռախոսազանգերին չի պատասխանում։
Բելառուսի ուժային կառույցները հերքում են Համակարգող խորհրդի անդամի ձերբակալության մասին լուրերը։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին Կոլեսնիկովան նախագահական ընտրություններում նախագահի նախկին թեկնածու Վիկտոր Բաբարիկոյի շտաբի անդամների հետ հայտարարել էր, որ ստեղծում է նոր քաղաքական կուսակցություն՝ «Միասին»։ Ընդդիմության Համակարգող խորհուրդը աշխատանքը շարունակում է նրա հետ։
Բելառուսի Գլխավոր դատախազությունը Համակարգող խորհրդի ստեղծման գործով հարուցել էր քրեական գործ իշխանությունը զավթելու մեղադրանքով։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ