Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնուն դուրս են բերել 19 օր տևած կոմայից և անջատել արհեստական շնչառության ապարատից։ Այս մասին ասված է Բեռլինի Charite հիվանդանոցի տարածած հաղորդագրության մեջ։
«Վիճակը բարելավվել է։ Նա արձագանքում է ձայնային ազդակներին։ Դեռևս շատ վաղ է գնահատել նրա ծանր թունավորման պոտենցիալ երկարաժամկետ հետևանքները»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Ալեքսեյ Նավալնին իրեն վատ էր զգացել օգոստոսի 20-ին՝ Տոմսկից Մոսկվա թռիչքի ժամանակ։ Ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Օմսկում, որտեղ և նրան անգիտակից վիճակում հոսպիտալացրել էին։ Մի քանի օր անց Նավալնուն հաջողվել էր տեղափոխել Գերմանիա՝ Բեռլինի Charite հիվանդանոց, որտեղ տոքսիկոլոգիական անալիզները հաստատել էին արյան մեջ «Նովիչոկ» խմբին պատկանող թունավոր նյութի առկայությունը։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ