Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես համայնք այցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր արձանագրեց, որ գյուղամիջյան ճանապարհն ասֆալտապատվում է: Տեղացիները չէին էլ հիշում, թե վերջին անգամ երբ են ասֆալտապատ ճանապարհ տեսել:
«Մի հարյուր տարի առաջ էր»,-կես կատակով ասում էին նրանք:
«Այս ճանապարհի ասֆալտապատման մասին խոսել ենք դեռեւս 2918թ.-ից: Եթե համայնքը խոշորացված չլիներ, նման չափով մասնակցություն չէր ունենա այդ ծրագրին: Մովսես գյուղի եւ Աբովյան փողոցի ճանապարհների միջեւ տարբերություն չպետք է լինի, դա մեր ընկալումն է: Մովսեսում ապրողի եւ Աբովյան փողոցում ապրողի զգացողության միջեւ տարբերություն չպետք է լինի: 300 տարվա պատմություն ունեցող գյուղում առաջին անգամ է ասֆալտ արվում»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ վարչապետն այսօր այցելել էր նաեւ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի համայնք:
Կարդացեք նաև
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/324903645495890
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ