Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արա Բաբլոյանը կարող է մեկնել երկրից. դատարանը չառարկեց

Սեպտեմբեր 07,2020 18:20

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարեց Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդեւանյանի միջնորդությունը՝ երկրից որոշ ժամանակով մեկնելու մասին:

Այսօր շարունակվող դատական նիստում ներկայացված միջնորդության դեմ՝ մեղադրող դատախազը չառարկեց, դատավոր Հարություն Մանուկյանն էլ բավարարեց միջնորդությունը՝ հաշվի առնելով Արա Բաբլոյանի անձը, նրա կապը Հայաստանի հանրապետության հետ: Դատավորը նաեւ կարծում է, որ Արա Բաբլոյանի զբաղեցրած պաշտոնը թույլատրում է նրան նշված ժամանակահատվածով, նշված վայր մեկնել եւ վերադառնալ։

Հիշեցնենք, Արա Բալոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով։ Ըստ մեղադրանքի, 2018-ին հանդիսանալով ՀՀ Ազգային ժողովի նախագահ, իբրեւ մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Արա Բաբլոյանը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, ինչպես նաեւ կատարել է պաշտոնեական կեղծիք։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930