Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Օրենքի նախագծով՝ պարտադիր է երեխայի հոգեբուժական օգնությունն իրականացնելիս նրա կարծիքն ամրագրելը

Սեպտեմբեր 07,2020 17:54

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 7-ին գումարված նիստում  քննարկվել է ՀՀ Կառավարության ներկայացրած «Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասինե օրենքի նախագիծը:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ առաջարկվում է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ  օրենքի  32-րդ հոդվածը լրացնել նոր մասերով,  որով նախատեսվում է, որ 16 տարին լրացած երեխայի՝ հոգեբուժական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ գրավոր իրազեկված համաձայնությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, տալիս է նա, եթե բժիշկ-հոգեբույժի կարծիքով 16 տարին լրացած երեխան ունակ է հասկանալու հոգեբուժական միջամտության կամ դրա բացակայության հնարավոր հետեւանքները, այդ տեղեկությունները չեն վնասի 16 տարին լրացած երեխային, կդյուրացնեն նրան հոգեբուժական օգնության եւ սպասարկման տրամադրումը:

16 տարին չլրացած երեխայի գրավոր իրազեկված համաձայնությունը տալիս է նրա օրինական ներկայացուցիչը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Նախատեսվում է, որ երեխայի հոգեբուժական օգնությունը եւ սպասարկումն իրականացնելիս նրա կարծիքն ամրագրելը պարտադիր է:

Պատգամավորների հարցերին ի պատասխան փոխնախարարը նշել է, որ այն դեպքում, երբ եւ երեխան, եւ նրա օրինական ներկայացուցիչը հրաժարվում են հոգեբուժական օգնությունից եւ հոսպիտալացումից, ապա այդ դեպքում  որոշում  կայացնում է դատարանը՝ ծանոթանալով բժշկական մասնագիտական հանձնաժողովի եզրակացությանը: Կասկածներ ունենալու պարագայում դատարանն իրավասու է պահանջել կրկնակի բժշկական փորձաքննություն, լսել երեխային եւ նրա օրինական ներկայացուցչին, որից հետո կայացնել  որոշում:

Փոխնախարարը պարզաբանել է, որ այս փոփոխությունների նպատակը ՀՀ Սահմանադրությանը հակասող դրույթների վերացումն է: Օրենսդրական նախաձեռնությունն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը, այն կընդգրկվի ՀՀ ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Ընդունվելուց հետո օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո:

Նիստի օրակարգում ընդգրկված երկու այլ օրենսդրական նախաձեռնությունների քննարկումը հեղինակների առաջարկով մինչեւ երկու ամսով հետաձգվել է:

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930