Լրահոս
Օրվա լրահոսը

Կասեցվել է ևս 10 տրանսպորտային միջոցի գործունեություն

Սեպտեմբեր 07,2020 17:27

Սեպտեմբերի 7-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետների և ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում պարբերաբար գերբեռնված ուղևորափոխադրում իրականացնելու հիմքով՝ ՀՀ պարետի որոշման հիման վրա 24 ժամով կասեցվել են Երևանի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող N 26, N 58, N 63 համարի երթուղիները սպասարկող թվով 10 տրանսպորտային միջոցի գործունեություն։

Կասեցման աշխատանքներին զուգահեռ, ՔՏՀԱՏՄ-ի տրանսպորտի անվտանգության մասնագետները վաղ առավոտից շարունակել են ուժեղացված վերահսկողություն իրականացնել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ։

Նշված վարչական շրջանում իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում խախտումներ չեն հայտնաբերվել։

Հիմնական խնդիրը շարունակում է արձանագրվել կանոնավոր երթուղիներում ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում, որոնցում կրկին հայտնաբերվել են գերբեռնված փոխադրում իրականացնելու  մեկ տասնյակին հասնող դեպքեր։

Արձանագրված խախտումների դեպքերով կազմվել են վարչական արձանագրություններ։

Տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականացվել են լայնածավալ բացատրական և իրազեկման աշխատանքներ։

Անվտանգության կանոններին խստագույնս հետևելու և պահպանելու նպատակով ՔՏՀԱՏ-ն շարունակում է ուժեղացված մշտադիտարկումներ և վերահսկողական աշխատանքներ իրականացնել մարզերում և մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում։

 

Կրկնայցերը փաստում են, որ արդեն դիտարկված տնտեսավարողների զգոնությունը թուլանում է. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների այսօրվա կրկնայցերը հանրապետության սննդի շղթայի արդեն դիտարկված կազմակերպություններում արձանագրել են ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի ամենատարբեր խախտումներ:

Տեսչական մարմնի Երևանի և մարզային կենտրոնների խստացված ստուգայցերը մի շարք տնտեսավարողների մոտ հայտնաբերել են հիմնականում գրանցամատյանների լրացման շեղումներ և թերացումներ, պատահել են նաև դիմակը ոչ պատշաճ կրելու և համապատասխան վայրերում օգտագործված դիմակների համար նախատեսված փակ աղբամաններ չունենալու դեպքեր:

ՍԱՏՄ-ն կասեցման միջնորդություններ կներկայացնի պարետատուն խախտումներ թույլ տված կազմակերպությունների վերաբերյալ:
Վերահսկիչ մարմնի ներկայացուցիչները հորդորել են չթուլացնել զգոնությունը, տվել են խախտումների վերացման ցուցումներ և խորհրդատվություն՝ վստահեցնելով, որ մտայնությունը, թե մեկ անգամ արդեն ստուգված օբյեկտներ այլևս այցելություն չի լինելու, արդարացում չունի. անակնկալ կրկնայցեր լինելու են պարբերաբար:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930