Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանին հիվանդանոցից ՔԿՀ տեղափոխելը կարող է դիտվել որպես անմարդկային վերաբերմունք: Վճռաբեկ դատարանը չպետք է վարույթ ընդունի դատախազության բողոքը. փաստաբանական թիմի հայտարարությունը

Սեպտեմբեր 07,2020 17:43

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Վճռաբեկ դատարանը մինչ օրս վարույթ չի ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի բողոքը, ինչը տարօրինակ է և խնդրահարույց․ երկու ամիս սպասելու կարիք չկա, դատարանը պետք է անմիջապես վարույթ ընդուներ այն։

Փաստաբանները վիճարկում են Վերաքննիչ քրեական դատարանի ս․թ․ հունիսի 18-ի որոշման այն կետը, որտեղ նշվում է Քոչարյանի կողմից դատավարությանը մասնակցող անձանց վրա ազդեցություն գործադրելու ճանապարհով գործի քննությանը խոչընդոտելու հավանականության մասին։ Դատարանը գտել է, որ գրավի կիրառումը կարող է զսպել այդ ռիսկը և կիրառել է Հայաստանի համար աննախադեպ՝ 2 մլրդ դրամի չափով գրավ։

Ինչպես հայտնի է, Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել նաև գլխավոր դատախազությունը։ Փաստաբանական թիմը գտնում է, որ Վճռաբեկը չպետք է վարույթ ընդունի դատախազության բողոքը, այն պետք է թողնի առանց քննության, որովհետև օրենքը դատախազությանը իրավունք չի վերապահել վճռաբեկ բողոք բերել խափանման միջոցների հետ կապված որոշումների դեմ։

Վերջին շրջանում շատ է շահարկվում նաև Վարչական դատարանի՝ երկրում առկա կորոնավիրուսային համավարակով պայմանավորված Ռոբերտ Քոչարյանին «Իզմիրլյան» ԲԿ-ում թողնելու մասին որոշումը։ Դատարանը բավարարել է պաշտպան Արամ Օրբելյանի հայցի ապահովման միջնորդությունը, թույլ տալով, որ համավարակի ավարտը Ռ․ Քոչարյանը շարունակի մնալ հիվանդանոցում։

Հարկ ենք համարում ընդգծել, որ Քոչարյանին հիվանդանոցում պահելու հայցապահանջի մեջ չի նշվել, որ նրա առողջական վիճակը ծանր է։ Ներկայացված հայցը և հայցի ապահովման միջոցը վերաբերվել են այն խնդրին, որ համավարակի պայմաններում Քոչարյանին հիվանդանոցից ՔԿՀ տեղափոխելը կարող է դիտվել որպես անմարդկային վերաբերմունք, հաշվի առնելով նրա՝ ռիսկային խմբում գտնվելու փաստը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930