Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես գնում եմ դատարան». Հրայր Թովմասյան

Սեպտեմբեր 07,2020 17:13

Սահմանադրական դատարանի՝ լիազորությունները դադարեցված նախագահ Հրայր Թովմասյանի եւ նրա սանիկի՝ արդարադատության նախարարության նախկին պաշտոնյա Նորայր Փանոսյանի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց: Մեղադրյալ Նորայր Փանոսյանի ընտանիքի անդամը վարակված է կորոնավիրուսով:

Լրագրողները Հրայր Թովմասյանից հետաքրքրվեցին՝ դատարան չի գնում, լուծվա՞ծ է ՍԴ ճգնաժամը: «Ես գնում եմ դատարան»,-պատասխանեց Հրայր Թովմասյանը: Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Ըստ մեղադրանքի՝ արդարադատության նախարար եղած ժամանակ Հրայր  Թովմասյանը Փանոսյանի հետ հանցակցությամբ, օգտագործելով 2 նոտարների իրենից ունեցած կախյալ վիճակը, 2013թ-ին վերջիններիս հետ ձեռք է բերել նրանց համար ակնհայտ ոչ շահավետ գնով տարածքը վարձակալությամբ հանձնելու պայմանավորվածություն. արդյունքում՝ Թովմասյանը նոտարներից յուրաքանչյուրից մինչև 2014 թվականի ապրիլն ամսական ստացել է 800 հազար դրամ վարձավճար՝ ընդհանուր 11 միլիոն 200 հազար դրամ:

Մամուլում հրապարակվել է Հրայր Թովմասյանի նախաքննական ցուցմունքը: Մեկ այլ գործով մեղադրանք է առաջադրված նաեւ Հրայր Թովմասյանի նախկին վարորդին: Հիշեցնենք, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ ՍԴ երեք դատավորների լիազորությունները դադարեցվեցին վերջերս՝ ուժի մեջ մտած սահմանադրական փոփոխությունների արդյունքում:

Հաջորդ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 14-ին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930