Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի անօդաչու թռչող սարքից հուլիսին վիրավորված գյուղացին բողոքեց վարչապետին. «Մինչեւ հիմա պետական մոտեցում չեմ տեսել»

Սեպտեմբեր 07,2020 16:51

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ, հանդիպել սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ: Չինարիում վարչապետին իր դժգոհությունները ներկայացրեց այս տարվա հուլիսի 16-ին հակառակորդի անօդաչու թռչող սարքից վիրավորված քաղաքացին:

«Մինչեւ հիմա պաշտոնական մոտեցում անձիս հանդեպ չեմ տեսել»,- դժգոհեց քաղաքացին: Տավուշի մարզպետը պարզաբանեց, որ նրան մեկ միլիոն դրամի աջակցություն են առաջարկել, վերջինս հրաժարվել է: Թե ինչու է հրաժարվել, քաղաքացին բացատրեց՝ չի վստահում իրենց ներկայացուցչին։ Այսքանով ավարտվեց վարչապետի ու քաղաքացու զրույցը։

Նիկոլ Փաշինյանն առաջարկեց իրեն ներկայացնել գյուղին վերաբերող ընդհանուր ոչ թե անհատական հարցեր, հետո դիմեց մարզպետին. «Եկեք արձանագրենք՝ հուլիսյան դեպքերից հետո ինչ ենք արել»։ Մարզպետն ասաց, որ երկու բնակարան վերանորոգել են, մեկ տան շինարարություն զրոյից սկսել են, եւս տասներկու տան վրա աշխատանքներ են արվել։

Չինարիի մի բնակիչ հիշեցրեց, որ լուրջ խնդիր ունեն նախկինում հրետակոծությունների հետևանքների առումով, որոնք դեռ չեն վերացվել։ Վարչապետն ասաց, թե տեղյակ է, բայց չեն կարող մի ամսում իննսունականների հրետակոծության հետեւանքները վերացնել, հետո հորդորեց. «Ցանկացած տեղ, ոչ միայն սահմանապահ գյուղերում՝ մի տեղ մի հարց լուծում ես, հինգ մետր այն կողմ ասում են՝ բա ինչի մեր հարցը չեք լուծում, սխալ տրամաբանություն է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930