Լրահոս
Օրվա լրահոսը

Անգելա Մերկելը չի բացառել «Հյուսիսային հոսք 2»-ի դեմ պատժամիջոցները

Սեպտեմբեր 07,2020 16:40

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի բացառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումը, որոնք կարող են վերաբերել «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությանը։ Այս մասին սեպտեմբերի 7-ին հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերթը։

«Կանցլերը միացել է Գերմանիայի արտգործնախարարի՝ հանգստյան օրերին արված հայտարարությանը»,- ասել է Զայբերթը՝ մեկնաբանելով Ալեքսեյ Նավալնուն թունավորելու գործով ԵՄ հնարավոր արձագանքի մասին հարցը։

Նշենք, որ նախօրեին Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մասն առաջին անգամ փոխկապակցել էր Նավալնու թունավորման ու գազատարի շինարարության հարցերը։ «Հուսով եմ՝ ռուսաստանցիները մեզ չեն ստիպի փոխել «Հյուսիսային հոսքի» հարցով մեր դիրքորոշումը»,- ասել էր նա և խոստովանել, որ շինարարության դադարեցումը վնաս կհասցնի գերմանական և եվրոպական ընկերություններին։ Սակայն նա նաև նշել էր, որ սխալ կլիներ ի սկզբանե բացառել նման ելքը։

Հիշեցնենք, որ Գերմանիայի ԶՈւ (Բունդեսվերի) հատուկ լաբորատորիան տոքսիկոլոգիական անալիզների համար նմուշառում էր կատարել Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցում գտնվող Նավալնուց: Բունդեսվերի փորձագետները վերցրած նմուշներում հաստատել են «Նովիչոկ» խմբին պատկանող քիմիական նյութի առկայությունը: Պաշտոնական Բեռլինը հայտարարել էր, որ Գերմանիան այս մասին կիրազեկի ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում իր գործընկերներին, ինչպես նաև Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930