Աշխարհի թիվ 1 ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչին ոչ միայն որակազրկեցին ԱՄՆ բաց առաջնությունում, այլեւ US Open-ի կանոնակարգի համաձայն` զրկեցին վարկանիշային բոլոր միավորներից ու այս մրցաշարում վաստակած մրցանակային պարգեւագումարից:
ԱՄՆ բաց առաջնության չորրորդ շրջանում իսպանացի Պաբլո Կարրենոյի հետ դիմակայության առաջին սեթում, երբ հաշիվը 5:5 էր, Ջոկովիչի նյարդերը տեղի էին տվել եւ նա գնդակով չկանխամտածված հարվածել էր եզրային մրցավարին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ