Լրահոս
Օրվա լրահոսը

Սեդա Սաֆարյան․ Եթե հանցավոր համագործակցությամբ քրեական գործ բերեիք Ռոբերտ Քոչարյանը ո՛չ ՍԴ կդիմեր, ո՛չ ՌԴ կդիմեր, ո՛չ լրատվամիջոցի կդիմեր

Սեպտեմբեր 07,2020 14:45

«1.5 տարի շարունակ տևած դատաքննությունը և՛ հասարակությանը, և՛ մեզ համոզեց, որ դատարանի դահլիճում տեղի չի ունենում դատաքննություն»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը։

Ըստ նրա, դատարանի դահլիճում տպավորություն է, որ մարդիկ լսարան են մտել և դասախոսություններ են կարդում․ «Այնպես չէ, որ մենք չենք տարանջատվել մեր մոտեցումներով մեղադրանքի կողմից։ Մենք նաև իրենց հետ խնդիր ունենք այդ տեսանկյունից, որ եթե դուք բերեիք բանդիտիզմով կամ հանցավոր համագործակցությամբ քրեական գործ Ռոբերտ Քոչարյանը ո՛չ ՍԴ կդիմեր, ո՛չ ՌԴ կդիմեր, ո՛չ լրատվամիջոցի կդիմեր, ոչ մի տեղ էլ չէր դիմի։ Ուղղակի խելոք կնստեր, իր կողքին նստած քիլլերի հետ կամ մյուս հանցավոր խմբի անդամի հետ, և կհասկանար՝ ինքը ինչի համար է եկել դատարան։ Իսկ հիմա տպավորություն ունեմ, որ Ռոբերտ Քոչարյանը և մյուսները գիտեն, որ իրենք ինչ-որ գործառույթային անձեռնմխելիությամբ օժտված մարդիկ են եղել և ինչ ուզեին՝ կարող էին անել։ Այ, եթե այդ ծավալը, այդ օպերատիվ աշխատանքը ավելի լավ տարվեր և խմբի կազմը շատ ավելի ամբողջական դառնար, մենք այս պատկերը չէինք ունենա և այսքան նյարդային վիճակում չէր հայտնվի դատական համակարգը»։

Սեդա Սաֆարյանը կարծում է, որ իրենց անհամաձայնությունը մեղադրական եզրակացությանը շատ ավելի կարևոր է մեղադրանքի կողմի համար, քան դատարանի․ «Մեղադրողը իր ձևակերպումներով պետք է մեղադրական եզրակացությունը հետ տաներ և կարգավորեր։ Այս պայմաններում, երբ մենք նաև դժգոհություն ունենք մեղադրողներից, որովհետև շատ հարցերում մեղադրողները մեզ չեն միանում, շատ հարցերում համակարծիք չենք լինում»։

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930