Լրահոս
Օրվա լրահոսը

Մոնրեալում տեղադրվել է Կոմիտասի արձանը

Սեպտեմբեր 07,2020 15:51

«Եռագոյն». Սեպտեմբեր 5-ին Մոնթրէալի մէջ տեղի ունեցաւ Կոմիտաս վարդապետի յուշարձանի բացումը: Յուշարձանի քանդակագործը Մկրտիչ Տարաքճեանն է: Այս մասին կը հաղորդէ Գանատայի Հայ դատի յանձնախումբը։

Հայ ժողովրդական երգի հայրը` Կոմիտասը, ֆիզիկապէս վերապրեցաւ 1915-ի Հայոց Ցեղասպանութիւնը, բայց հոգեբանական ցաւին չդիմացաւ:

Հայոց Ցեղասպանութեան ժամանակ` 1915 թուականի Ապրիլին, շատ այլ հայ մտաւորականներու հետ միասին օսմանեան կառավարութեան կողմէ Կոմիտաս ձերբակալեցաւ եւ աքսորուեցաւ: Ան ազատուեցաւ, բայց հոգեկան շատ մեծ ցնցում ստացաւ։ Մինչեւ 1919 թուականը անոր կը մնայ թրքական ռազմական հիւանդանոց եւ ապա կը տեղափոխուի Փարիզի հոգեբուժարաններ, ուր տառապանքներու մէջ կ՛անցնէ իր կեանքին վերջին տարիները:

Կոմիտաս կ՛ընկալուի որպէս ցեղասպանութեան զոհ եւ արուեստի մէջ կը պատկերուի որպէս ցեղասպանութեան հիմնական խորհրդանիշներէն մէկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930