Լրահոս
Օրվա լրահոսը

Սեդա Սաֆարյան․ Ռոբերտ Քոչարյանը անգիր գիտի, թե որ խմբավորումներն են սպանությունների հեղինակները

Սեպտեմբեր 07,2020 14:35

«Բավականին լուրջ օպերատիվ տեղեկություններ կան, և այս երկու տարիների ընթացքում ես էլ գիտեմ բավականին օպերատիվ տեղեկություններ, որոնց իրացման հարցում դժվարություններ կան, և դրանք վերաբերվում են սպանություններին»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը։

Նա նշեց, որ այդ կապակցությամբ ևս օպերատիվ աշխատանք չի տարվում․ «Եթե մարդիկ քեզ հետ անկեղծանում են, ապա օպերատիվ աշխատողներ լինելու պարագայում էլի կանկեղծանան։ Ես կարծում եմ, որ այս ուղղությամբ ևս աշխատանքները շատ թերի են, և այդ փոխհամագործակցությունը իրականում չկա, և ցանկալի կլիներ, որ որևէ մեծ գործ էր նախաձեռնվում, ապա դատաիրավական ռեֆորմի մի ճյուղն էլ վերաբերվում է Հատուկ քննչական ծառայությանը օպերատիվ աշխատողներով ապահովելուն, այսինքն՝ առանձին խումբ ունենալը: Ես տեղյակ եմ, որ օպերատիվ տվյալների իրացման գործընթացում երկու տարի շարունակ Ազգային անվտանգությունում տեղեկատվության հոսք է եղել, և այդ տեղեկատվության հոսքերը շատ բացասաբար են անդրադարձել Հատուկ քննչական ծառայության աշխատանքի վրա, ինչը փորձ է արվել պետական մակարդակով ուղղել, բայց որևէ մեկի փոփոխությունը չի նշանակում կադրային փոփոխություն, դեռ այն օղակները, որոնք պետք են դրանով զբաղվել, չեն ցանկանում զբաղվել, մենք գիտենք՝ ինչ պատճառով։ Իմ կարծիքով՝ եթե Վանեցյանն այսօր զբաղվում է քաղաքական ինտրիգներով և ցույցեր է ուզում անել, ապա ամեն ինչ այնքան ակնառու է, և պատկերացնում եք այս մարդուն երկու տարի Հատուկ քննչական ծառայության հետ համագործակցելու մեխանիզմը և ցանկության բացակայությունը, որի արդյունքում տեղեկատվական արտահոսք էր եղել, և այդ արտահոսքերի պատճառով կան սպանություններ, որոնք ներկա պահին չեն բացահայտվել»։

Սեդա Սաֆարյանի կարծիքով՝ դատաիրավական բարեփոխումը առավել ևս Մարտի 1-ի գործով պայմանավորված չի իրականացվել, և դրանից տուժել է գործը․ «Ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը, անգիր գիտի, թե որ խմբավորումներն են դրա հեղինակները, ովքեր են այդ սպանությունները կատարել, վստահ եմ, որ գիտի, թե ինչ դիպուկահարներ են օգտագործել։ Այնպես չէ՝ անգործության մատնվելու իր տեսակետը՝ իբր ինքը տեղյակ չէ, իր օգտին է խոսում։ Ես կարծում եմ, որ այս պայմաններում փոխհամագործակցությունը շատ կարևոր է»։

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930