Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նախկին զինծառայող Ցոլակ Խաչատրյանը հացադուլ է անում․ՊՆ-ից պահանջում է կատարել դատարանի որոշումը

Սեպտեմբեր 07,2020 13:50

Ցոլակ խաչատրյանը, որը պայքարում է իր արձակուրդայինների դիմաց վճարվելու համար, այսօր հացադուլ է հայտարարել եւ այն իրականացնում է կառավարության շենքի մոտ։ Ցոլակ Խաչատրյանը մի քանի տարի է` պայքարում է իր չվճարված արձակուրդայինների փոխհատուցման համար, նա մոտ 400 օր արձակուրդից չէր օգտվել ու չէր վճարվել արձակուրդների համար։

Ցոլակ Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում հիշեցրեց՝ ՊՆ-ն հրաժարվում է վճարել՝ հղում անելով հակասահմանադրական ճանաչված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասին, որը դրանից մեկ ամիս առաջ էր հակասահմանադրական ճանաչվել, դրանով սահմանվում էր, որ միայն վերջին 2 տարիների արձակուրդայինի համար կարող է փոխհատուցվել նախկին զինծառայողը։

Նախկին զինծառայողն ասաց, որ մոտ 14 միլիոն դրամից վճարել են մոտ 4 միլիոն դրամը․«Պաշտպանության նախարարությունը չի կատարում դատարանի օրինական վճիռը, երեք ատյան իմ օգտին է որոշում կայացրել, բաց ՊՆ-ն դատարանի պահանջը չի կատարում»։

Հիշեցնենք, որ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակն այս տարվա հունիսին վստահեցրել էր, որ պաշտպանության նախարարը օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում համապատասխան միջոցներ է ձեռնարկել պահեստազորի սպա Ցոլակ Խաչատրյանի մասով դատարանի օրինական վճիռը իրականացնելու ուղղությամբ։ Սակայն, ինչպես նախկին զինծառայողն է պնդում, մինչ օրս ոչինչ էլ չի արվել։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ ankakh.com-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930