Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանը վավերացրել է Լանզարոտեի կոնվենցիան

Սեպտեմբեր 07,2020 17:50

Հայաստանն ավարտին է հասցրել Եվրոպայի խորհրդի՝ Երեխաներին սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանելու մասին կոնվենցիայի վավերացման գործընթացը։ Այսպիսով՝ մեր երկիրը դարձել է Լանզարոտեի կոնվենցիան վավերացրած 47-րդ պետությունը։ Այսօր Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ դեսպան Պարույր Հովհաննիսյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի-Դրագոնիի ներկայությամբ հանձնել է վավերացումը հաստատող փաստաթուղթը, հայտնում են Եվրոպայի խորհրդի մամուլի ծառայությունից։

Նշենք, որ Կոնվենցիան Հայաստանում ուժի մեջ է մտնում 2021թ․ հունվարի 1-ից։

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Բատաինի-Դրագոնին ողջունել է Հայաստանի կողմից Լանզարոտեի կոնվենցիայի վավերացումը և նշել, որ Կոնվենցիան յուրահատուկ գործիք է երեխաների դեմ հանցագործությունների կանխման և դրանց դեմ պայքարի համար։

Նշենք, որ Լանզարոտեի կոնվենցիան վավերացրել են Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ երկրները, բացի Իռլանդիայից և Թունիսից։

Եվրոպայում 18 տարեկանը չլրացած 5 երեխայից մեկը սեռական բռնության զոհ է դառնում։ Լանզարոտեի կոնվենցիան պետություններին պարտավորեցնում է քրեականացնել երեխաների դեմ սեռական ոտնձգությունները, այդ թվում՝ վիրտուալ տիրույթում, ասված է հաղորդագրության մեջ։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930