Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ մեկնել չկարողացողներն ի նշան բողոքի` ավտոմեքենաների ազդանշանները միացրած ավտոերթ են անում

Սեպտեմբեր 07,2020 13:40

Կորոնավիրուսի ու փակ ճանապարհների պատճառով Ռուսաստանի դաշնություն մեկնել չկարողացող քաղաքացիներն այսօր էլ ավտոերթով են արտահայտում իրենց բողոքն՝ ընդդեմ Հայաստանի կառավարության: Նրանք ավտոմեքենաների ազդանշանները միացրած անցնում էին Երեւանի կենտրոնական՝ Տիգրան Մեծ փողոցով, Մաշտոցի պողոտայով, Գրիգոր Լուսավորիչ եւ այլ փողոցներով: Ավտոերթի մասնակիցների վերջին կանգառը կառավարությունն է:
Հիշեցնենք, որ արդեն որերորդ անգամ հազարից ավել քաղաքացիներ բողոքի ցույց են անում կառավարության, Ազգային ժողովի դիմաց՝ ՀՀ կառավարությունից պահանջելով բանակցել Ռուսաստանի, Վրաստանի իշխանությունների հետ՝ ճանապարհը բացելու: Նրանք արտակարգ դրությունից առաջ եկել են Հայաստան եւ այլեւս չեն կարողանում վերադառնալ:
Ցույցի մասնակիցների խոսքով, ընտանիքները վեց ամիս է՝ բաժանված են, մարդիկ ապրելու հնարավորություն չունեն, ոմանք բիզնես ու վարկեր ունեն, դպրոցահասակ երեխաներ, սակայն չեն կարողանում մեկնել Ռուսաստանի Դաշնություն:

Ցույցի մասնակիցները նշեցին, որ իրենց հարցին որեւէ իրական պատասխան կամ լուծում չի տրվում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930