Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Gucci-ի մոդել Արմինե Հարությունյանն Իտալիայում քննադատության է արժանացել արտաքինի պատճառով

Սեպտեմբեր 07,2020 12:25

Հայ մոդել Արմինե Հարությունյանի «անսովոր» արտաքինը Իտալիայում անցյալ հանգստյան օրերին գեղեցկության չափանիշների մասին քննարկումների ալիք է բարձրացրել։ Չնայած այն հանգամանքին, որ մոդելն արդեն քանիցս հայտնվել էր Gucci-ի հարթակներում, Հարությունյանին Gucci-ի կազմած՝ աշխարհի 100 ամենասեքսուալ մոդելների ցուցակում ընդգրկելը նրա հանդեպ հանկարծակի ուշադրության առիթ է դարձել, գրում է Forbes-ը։

Իտալական սոցցանցերն ու լրատվամիջոցները լի էին Արմինեի հանդեպ քննադատությամբ, բացասական և թշնամական մեկնաբանություններով, որոնք վիրավորում էին նրա արտաքինն ու կասկածի տակ դնում նրա՝ մոդել լինելու իրավունքը։

Իտալացի գրող Ջոնաթան Բացին, փորձելով բացատրել գեղեցկության չափանիշների էվոլյուցիան, այս կապակցությամբ գրում է․ «Այսօր մոդելները շատ հաճախ «գեղեցիկ չեն», նորաձևության աշխարհը փոխում է լեզուն, որը շատ է տարբերվում նրանից, ինչ կար 20-30 տարի առաջ։ Մոդելներին այլևս չեն ընտրում հասարակության էրոտիկ ֆանտազիաներով առաջնորդվելով»։

Պարբերականը նշում է, որ Հարությունյանը «բոդի շեյմինգի» (արտաքին տեսքի քննադատության) զոհ է դարձել, քանի որ նրա դիմագծերը տարբերվում են նրանից, ինչ մեզ թելադրում են գեղեցիկ համարել սոցիալական ցանցերում։

Բուռն քննադատությանն ի պատասխան՝ Հարությունյանը իտալական La Repubblica պարբերականին տված մեկնաբանությունում ասել է․ «Մարդկանց վախեցնում է ցանկացած տարբերվող բան։ Ինձ համար գեղեցիկ լինելու տարբեր միջոցներ կան։ Սա առաջին անգամը չէ, երբ ես իմ արտաքինի հետ կապված բացասական արձագանքներ եմ լսում։ Թեպետ դա ցավոտ է, բայց ես փորձում եմ անտեսել։ Ավելի լավ է տարբերվել, քան հարմարվել ուրիշներին»։

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930