Լրահոս
Օրվա լրահոսը

Փայտով հարվածներ էր հասցրել ԱՀ Ճարտար քաղաքի բնակչին. սպանության դեպքով քրեական գործն ուղարկվել է հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու համար

Սեպտեմբեր 07,2020 12:15

ԱՀ քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Սպանության դեպքով քրեական գործն ուղարկվել է հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու համար:

2020թ. մայիսի 23-ին ԱՀ Քաշաթաղի շրջանի Երիցվանք գյուղի բնակիչը, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության մեջ է մտել ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակչի հետ, որի ընթացքում ձեռքերով և փայտով հարվածներ է հասցրել վերջինիս գլխի տարբեր հատվածներին, ինչի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներով Մարտունու շրջանային բուժմիավորում տեղափոխված Ճարտար քաղաքի բնակիչը մահացել է:

Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված քրեական գործն ուղարկվել է հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930