Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պաշտոնավարմանս անցած ավելի քան 100 օրվա ընթացքում պետական կարիքների համար Արցախի Հանրապետության կառավարությունը ձեռք է բերել 4 «Ուրալ» հրդեհաշիջման ավտոմեքենա և մեկ ավտոսանդղակ:
Բնականաբար, այդ գնումները կատարվել են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության համար:
Այլ մեքենա չենք գնել:
Այս ընթացքում, սակայն, անհատական կապերի միջոցով բարերարների կողմից ձեռք են բերվել և նվիրաբերվել.
Կարդացեք նաև
✅Ազգային անվտանգության ծառայությանը՝ 14 ավտոմեքենա
✅Ոստիկանությանը՝ 4 ավտոմեքենա
✅Արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը՝ 4 ավտոմեքենա:
✅ՀՀ Կառավարությունը 7 շտապօգնության մեքենա և 3 ռեանիմոբիլ է նվիրաբերել ԱՀ առողջապահության նախարարությանը:
Հիշեցնեմ, որ իմ ծառայողական 2 մեքենաները (Տոյոտա LC 200 և էլեկտրամոբիլ) ևս ստացել եմ բարերարների կողմից:
Պետական միջոցներն արդյունավետ և խնայողաբար ծախսելու մեր որդեգրած մոտեցումը մեզ համար լինելու է հիմնական ուղենիշ առաջիկա 5 տարիների ընթացքում, և այդ մասին հաշվետվություններով պարբերաբար հանդես ենք գալու հանրության առջև»: