Վերջին շրջանում լուրեր են պտտվում, որ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը շուտով ազատվելու է աշխատանքից, քանի որ նրա անունը քննարկվում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր ընտրված Դիանա Գալոյանին հովանավորելու համատեքստում: Տիկին Գալոյանը ռեկտոր էր ընտրվել, թեեւ ԲՈՀ-ը աստիճանազրկել էր նրան, դրանից հետո կրկին ԿԳՄՍ նախարարությունը ԲՈԿ-ի դեմ վարույթ էր սկսել, ու պատմությունն առայսօր շարունակվում է կրքեր բորբոքել: Այսօր կրկին լուր տարածվեց, թե Գրիշա Թամրազյանն ազատվել է աշխատանքից:
Քանի որ պարոն Թամրազյանը վերջին շրջանում չի պատասխանում հեռախոսազանգերին ու միջնորդավորված կերպով դրա համար տարբեր պատճառաբանություններ է բերում, Аravot.am-ը տեղեկատվությունը փորձեց ճշտել ԿԳՄՍ նախարարության լրատվականից:
Այնտեղից հետեւյալը փոխանցեցին. «Չկա նման բան, այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ