Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Անհերքելի է, որ ՌԴ եւ ՀՀ պաշտպանության նախարարները գտնվում են հավասարը հավասարի մակարդակում»

Սեպտեմբեր 07,2020 13:00

Հարցազրույց բանաստեղծ, հրապարակագիր Մերուժանի հետ

– Այս օրերին պաշտպանության նախարարությունն առաջարկում է «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու նախագիծը, համաձայն որի, ստեղծվելու է աշխարհազոր: Ի՞նչ կարծիք ունեք:

– Ձեր հարցին անհրաժեշտ է հետեւյալ պատասխանը.  նախ եւ առաջ հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունը ամեն վայրկյան կարող է ենթարկվել ադրբեջանական հրոսակների հարձակմանը, ինչին ի պատասխան, պետք է դրսեւորել հնարավորինս բարձր պատրաստականություն, զինված ուժերին պետք է բերել մարտական պատրաստվածության, ինչը կարող է գրավական հանդիսանալ մեր հաղթանակին:

Ինչպես գիտենք, Հայաստանի զինված ուժերը այսօր առավել մարտունակ են, քան եղել են երբեւէ, զինված են գերժամանակակից ռազմական տեխնիկայով եւ ունեն ֆիզիկական պատրաստվածություն՝ դիմակայելու ցանկացած հարձակման: Ինչ վերաբերում է այսօրվա աշխարհազորայինների հավաքին, ապա հիշենք, որ բոլոր ժամանակներում պատերազմող երկրները իրենց թիկունքում ունեցել են անցյալում կռված եւ այժմ՝ փորձառու զինվորներ, սպաներ եւ զորահրամանատարներ:

Մի խոսքով, միանգամայն ճիշտ է այս զորահավաքը, այն բխում է մեր օրերի պահանջից:

Ավելացնենք, որ սա նաեւ իր մեջ պարունակում է քաղաքական որոշում, երկրի պաշտպանական հզորությունը կայացնելու եւ դիվանագիտության մեջ ավելին ներկայանալու համարձակություն:

– Մենք պատրաստվում ենք պատերազմի՞, թե՞, աշխարհազոր ստեղծելով, «լուծարում ենք» ԵԿՄ-ն:

– Միանգամայն՝ ոչ, որովհետեւ այդ հարցի պատասխանը վերջերս սպառիչ կերպով տվել է այսօրվա պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, եւ պարզաբանել, որ աշխարհազորն այսօր իրենից ներկայացնում է պաշտպանողական բնույթի միավոր, այլ ոչ՝ հարձակողական: Ուստի, հավատալ Երկրապահ կամավորականների միության վերացման մասին արվող ասեկոսեներին, ճիշտ չի լինի:

– Մերուժան, Ձեզ բավարարո՞ւմ են պաշտպանության ոլորտի նշանակումները:

– Այսօրվա նշանակումները այսօրեական են եւ խիստ տեղին: Հնարավոր չի այս պայմաններում, երբ Արցախի եւ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը որդեգրել է խաղաղ համագործակցություն, այս հանգամանքում լրացուցիչ դեր չկատարի ռազմական համագործակցությունը, ինչի հետեւանքն են նոր նշանակումները:

– Վերջերս վարչապետի գլխավոր խորհրդական նշանակվեց պաշպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: Նա ասոցացվում է ռուսաամետ քաղաքական գործիչների հետ: Այդպե՞ս է:

– Գեներալ Վաղարշակ Հարությունյանը ռուսական բանակի բարձրաստիճան սպաներից մեկն է, ով նախկինում զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը:

Այս նշանակումը մի քանի ենթադրությունների առիթ է տալիս.

ա) Վաղարշակ Հարությունյանն իր ներկայությամբ կարող է ծառայել որպես Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական կապող օղակ, որովհետեւ ինքներս քաջ գիտենք, որ հայ-ռուսական հարաբերությունները այնքան էլ բարձր մակարդակի վրա չեն գտնվում: Այս դեպքում նպատակահարմար էր վերոհիշյալ նշանակումը:

բ) Կա նաեւ ենթադրություն, որ այս նշանակումն անուղղակի զգուշացում էր ներկայիս պաշտպանության նախարարին, որ հակառակ կողմնորոշման դեպքում պետության ռեզերվում կա փոխարինող պետական գործիչ՝ ի դեմս Վաղարշակ Հարությունյանի:

Իհարկե, սա թյուրիմացաբար ներթափանցված ենթադրություն է, որը մեր քաղաքական առօրյայում տեղ ունենալ չի կարող: Առավել անհերքելի է այն փաստը, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարը եւ Հայաստանի նույն գերատեսչության ղեկավարը գտնվում են հավասարը հավասարի մակարդակում՝ իրավահարաբերությունների մեջ:

գ). Մենք որեւէ ժամանակ չենք ունեցել այնպիսի հեղինակություն վայելող պաշտպանության նախարար, ինչպիսին Դավիթ Տոնոյանն է: Վերջինս իրավամբ վայելում է իր ժողովրդի եւ մեր բանակի հարգանքն ու համակրանքը՝ լինելով առաքինի հայ, եւ դաստիարակված ազգայնական հոգեբանությամբ, նա իրեն դրսեւորում է հանուն օրենքի եւ պետության ամրապնդման, ռազմական գործչին վայել, արժանապատիվ կեցվածքով:

Այսու ավելորդ է անհարկի միջամտությամբ եւ սադրիչ ենթադրություններով փորձել սեպ խրել բանակի եւ երկրի քաղաքական ղեկավարության միջեւ, այն դեպքում, երբ այս երկուսի միջեւ տիրում է բացարձակ համերաշխության մթնոլորտ:

Հարցազրույցը՝

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
05.09.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930