Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկար փակ մնալն այլեւս անհնար էր»

Սեպտեմբեր 07,2020 17:00

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում կարծում են, որ պետք է ճկուն լինել ու աշխատել նաեւ համավարակի պայմաններում

Մարտիրոս Սարյանի տունթանգարանը համավարակից հետո կրկին իր դռներն է բացել այցելուների առաջ։

«Առավոտի» հետ զրույցում թանգարանի կրթական ծրագրերի համակարգող Ռիմա Գալստյանը նշեց. «Առաջիկայում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի այցելուների համար մշակվում են նոր կրթական ծրագրեր, որոնք կիրականացվեն հակահամաճարակային կանոնների պահպանման պայմաններում, որովհետեւ մեզ մոտ գործող կրթական ծրագրերը առօրյա, ոչ արտակարգ իրադրություններում իրագործվող կրթական ծրագրեր էին, ու այժմ մի փոքր փոփոխություններ են սպասվում` պայմանավորված անհատական պիտույքների օգտագործմամբ, այցելուների հոսքի կարգավորմամբ, ախտահանիչ միջոցների կիրառմամբ»:

Նրանից տեղեկացանք, որ մինչ արտակարգ դրությունը թանգարանը պատրաստել էր ցուցահանդես: Խոսքը «Ալմաստ» օպերայի 1939թ. սարյանական էսքիզների ցուցահանդեսի մասին է, որն այժմ էլ գործում է։ Ռ. Գալստյանը նորից ընդգծեց, որ թանգարանն ամեն օր ամբողջությամբ ախտահանվում է, թե աշխատակիցները, թե այցելուները կրում են դիմակներ, ջերմաչափվում են եւ պահպանում են 1,5֊2 մետր հեռավորություն, ցուցասրահում էլ առկա են ախտահանիչ լուծույթներ։

Արտակարգ դրության եւ սահմանների փակ լինելով պայմանավորված՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանն առայժմ չունի օտարերկրացի այցելուներ, բայց հույս ունեն, որ ապագայում մեր քաղաքի լավագույն թանգարաններից մեկը կրկին զբոսաշրջիկների, արտասահմանցի արվեստաբանների ու ստեղծագործողների կողմից ամենաայցելված վայրերից մեկը կդառնա:

«Երկար փակ մնալն այլեւս անհնար էր, որովհետեւ, եթե կարող ենք, խստիվ պահպանելով հակահամաճարակային պայմանները, անցնել բնականոն գործունեությանը եւ թանգարանային առօրյան բնականոն հունի մեջ դնել, ապա ինչո՞ւ չօգտվել այս հնարավորությունից, որովհետեւ ինքներս էլ չգիտենք, թե այս իրավիճակը որքան կտեւի: Պետք է կարողանալ ճկուն լինել եւ այս պայմաններում իրականացնել թանգարանների բնականոն աշխատանքը»,-նշեց Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի կրթական ծրագրերի համակարգողը:

Հիշեցրեց, որ թանգարանին կից գործում է «Սարյան» արվեստի ստուդիան, որտեղ կարող են սովորել բոլոր ցանկացողները՝ առանց տարիքային սահմանա Սարյանի տուն-թանգարանը բաց է բոլորի առաջ։

Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.09.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930