Լրահոս
Օրվա լրահոսը

Ստացվում է՝ դաշտի մեջտեղում մեկ տաղավար տրամադրելն էր Լոռու մարզպետարանի առաքելությունը․ ինչո՞ւ ենք մենք արժանացել նմանատիպ վերաբերմունքի․ Նանա Մանուչարյան

Սեպտեմբեր 06,2020 22:02

Նկարչուհի Նանա Մանուչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Սպասելու եմ պատասխանի, թե ինչի՞ հիման վրա են ընտրվել ճամբարի կազմակերպիչները, և ինչո՞ւ ենք մենք արժանացել նմանատիպ վերաբերմունքի։

Լոռու մարզպետարանը կազմակերպել է 5-6.08 երիտասարդական ճամբար։ Նախատեսված էր հատուկ ծանոթություն արվեստի ոլորտի ներկայացուցիչների հետ, ներգրավվել է 300 երիտասարդ։ «Տեռակոտա» ստուդիան հրավիրվածների շարքում էր։ Նշեմ, որ Լոռու մարզում բացել եմ արվեստանոց՝ հասարակական կազմակերպություն՝ սեփական միջոցներով։ Լոռիում չունեմ բարեկամական կապեր կամ անշարժ գույք, նպատակ՝ զարգացնել դեկորատիվ- կիրառական արվեստը ՀՀ մարզերում։
Մեզանից պահաջվել են առնվազն 7 աշխատակից, աշխատանքային գույք։ Մենք ժամանեցինք Վանաձորից և Երևանից։ Ըստ պայմանավորվածության՝ անընդհատ պետք է լինեին վարպետաց դասեր, խորացված ծանոթություն արվեստի ոլորտներին՝ ամենը բարեգործական հիմունքներով։ Նաև հրավիրված էին նկարիչներ, դերասաններ։

Մեր թիմի մի մասը ժամանել է 04.08-ին՝ նախապատրաստական աշխատանքներ կատարելու համար։ Մյուս մասը ժամանել է 05.08-ին՝ առավոտյան 8-ին դուրս ենք եկել ու 12:00-ին տեղ հասել՝ աշխատակիցներ և մեկ մեքենա գույք։
13:00-ին մոտ իրականացվել են «գեղեցիկ/գովազդային» նկարահանումներ։
Ինչից հետո դաշտերում ու սարերում մենք «զվռնում» էինք՝ բոլոր ճամբարականները պարապ էին։ Դեռ մեկ ամիս շուտ և նաև տեղում մենք պահանջում էինք ծրագիր և օրակարգ գրավոր տեսքով՝ այդպես էլ չստացանք (ո՞վ է տեսել և հաստատել օրակարգը)։
Ժամը 16:00-ին մոտ շատ արագացված տարբերակով արվեց մոտ մեկ ժամանոց վարպետաց դաս։ Այդքանով «Տեռակոտա» ստուդիայի գործունեությունը ավարտվեց։

Երեկոյան գեղեցիկ կինոդիտում էր ու 10:30-ից հետո լուռ ու մութ էր։ 24:00-ից մի քանի ժամ շարունակ շատ բարձր երաժշտություն էր, երբ ճամբարի կեսը արդեն քնած էր։ Խնդրանքին ավարտել աղմուկը, քանի որ բառացի պայմանավորված օրակարգում նման բան չէր նախատեսվում՝ ստացանք մերժում։
Հարց ճամբարի կազմակերպիչներից մեկին՝ Լևոն Տեր-Սիմոնյանին․

-Ինչի՞ համար էիք մեզանից պահանջել 7 աշխատակից և այդքան գույք։
Պատասխան․
-Է՜, ձեր գույքն էր, չբերեիք։

-Ինչի համար էիք առհասակ մեզ հրավիրել և մենք 2-3 աշխատանքային օր պարզապես կորցրել ենք։

Պատասխան.
-Մենք հարթակը տրամադրել ենք, մնացածը ձեր գործն է։

Այսինքն ստացվում է՝ դաշտի մեջտեղում մեկ տաղավար տրամադրելն էր մարզպետարանի առաքելությունը, իսկ օրակարգ ունենալը և տարբեր կազմակերպություններ բերել հասցնել Լոռու մարզի ամենածայրը, որ բոլորը՝ ինչպես նաև 300 երիտասարդը պարզապես պարապ նստեն ու թաքնվեն շոգ արևից։ Ստացվում է, որ այդ ամենը «Տեռակոտա» ստուդիայի բացթողումն է։

Հաջորդ օրը նույնպես բան տեղի չէր ունենում։ Ցերեկը մեկ ժամով եկել էր մեկ խոսնակ։ Արվեստագետները այլ կերպ ներգրավված չեն եղել։
Այդպես էլ գրավոր չտեսած օրակարգի մեջ մտնում էին՝

  • ամբողջ օրով կազմակերպած վարպետության դասերը,
  • ձիավարությունը,
  • լճի վրա նավակները,
  • մի քանի խոսնակ հյուր իրենց փորձի փոխանակումով։

Հարգելի պրն Անդրեյ Ղուկասյան, իսկապես շատ կուզենամ ստանալ իմ հարցերի պատասխանները և այս միջոցառմանը տրամադրած մեր ստուդիաների 3 աշխատանքային օր նվիրելու նպատակը։

https://www.facebook.com/nana.manucharyan/posts/10224415136668848

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930