Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը նամակով դիմել է ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչին:
Սերժ Սարգսյանի նամակը ներկայացնում ենք ստորև․
Հարգելի´ պարոն Դվորկովիչ,
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի անունից երախտագիտություն եմ հայտնում ՖԻԴԵ-ին և անձամբ Ձեզ՝ համավարակով պայմանավորված այս իրավիճակում շախմատի առաջին Օնլայն Օլիմպիադան անցկացնելու համար։ ՖԻԴԵ-ն, որն այսօր միավորում է 190 երկիր, կրում է մեծ պատասխանատվություն շախմատի զարգացման և տարածման գործում։ Այս համատեքստում, Օնլայն Օլիմպիադայի անցկացումով, փորձ կատարվեց պահպանել շախմատային ակտիվությունը և ստեղծել տոն շախմատասերների և շախմատիստների համար։ Մրցաշարը իրականություն դարձնելու համար ՖԻԴԵ-ն և նրա գործընկերներները ներդրեցին մեծ ջանքեր և նվիրում։ Հայաստանի շախմատի ֆեդերացիան մեծապես գնահատում է ՖԻԴԵ-ի և անձամբ Ձեր ներդրումը մրցաշարի կայացման գործում։
Կարդացեք նաև
Բայց ցավով պետք է նշեմ, որ կազմակերպչական աշխատանքների գուցե շտապողականության և կարևոր հարցերը ոչ բավարար խորը գնահատելու պատճառով, մրցաշարի ընթացքում առաջացան մի շարք խնդիրներ. դրանք մեծապես կապված էին մրցաշարի կանոնադրությունում առկա էական բացերի հետ, որոնց մի մասը, թեև մրցաշարի առաջին անգամ անցկացմանը, ակնհայտորեն կանխատեսելի էին։
Կանոնադրության բացերից առաջացան քառորդ եզրափակչի Հայաստան – Հնդկաստան և եզրափակչի Ռուսաստան – Հնդկաստան մրցախաղերում ստեղծված իրավիճակները, ինչպես նաև խմբային փուլերում գրանցված մի շարք խնդիրներ: Խմբային փուլերում գրանցված խնդիրները չարժանացան մեծ ուշադրության և չենթարկվեցին խորը վերլուծության։
Այդ կապակցությամբ իմ խորը մտահոգությունն ու անհանգստությունն եմ հայտնում ՖԻԴԵ-ի կողմից կայացված որոշումների առթիվ։ Անարդարության ցանկացած նշույլ մեծ հակադրում է առաջացնում շախմատային հանրույթի և շախմատիստների մոտ, և դա է եղել պատճառը, որ մեր թիմի անդամները որոշեցին չմասնակցել Հնդկաստանի հետ 2-րդ մրցախաղին»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում