«Ալիք մեդիա» – Վրաստանի հայերը սոցցանցերում օգնության կոչ են տարածում մոտ մեկ շաբաթ առաջ ավտովթարի ենթարկված Վիրահայոց թեմի հոգևոր հովիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանի կյանքը փրկելու համար։ Քահանան կոմայի մեջ է, վթարի հետևանքով ստացել է մարմնական լուրջ վնասվածքներ և առաջին կարգի բացասական արյան կարիք ունի։
Վիրահայերը արյան դոնոր դառնալու կոչ են անում բոլոր նրանց, ովքեր չեն տարել հեպատիտ ու բավարար առողջ են:
Մանրամասների համար զանգահարել՝ 555 488 545։