ՈՒԵՖԱ-ի ազգերի լիգայի մեկնարկային խաղում Հյուսիսային Մակեդոնիայից կրած պարտությունից հետո անցկացված հետխաղային մամուլի ասուլիսում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը շնորհակալություն է հայտնել իր ֆուտբոլիստներին, քանի որ հեշտ չէր 4-րդ րոպեին 11 մետրանոցից գոլ բաց թողնելուց հետո չհուսահատվել եւ շարունակել պայքարել մինչեւ վերջ:
Իսպանացի մասնագետը հրաժարվել է խոսել իր թիմի դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածների դրվագների մասին՝ նշելով, որ որպես գլխավոր մարզիչ ինքը աշխատում է չքննարկել մրցավարական որոշումները:
Խոակին Կապառոսը վստահ է, որ Հայաստանի հավաքականը կկարողանա հաջող հանդես գալ այս խմբում, քանի որ բոլոր հավաքականներն էլ հավասար կարողություններ ունեն եւ յուրաքանչյուրն էլ կարող է հաղթել մյուս թիմերին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ