Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ կառավարությունը պետք է կատարի արձակուրդային վճարումների պարտավորությունները ՀՀ զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց նկատմանբ. Հրանտ Բագրատյան

Սեպտեմբեր 06,2020 13:10
bagratyan

ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ծանոթանալով և ուսումնասիրելով ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության պայքարին (զինծառայողների և զինծառայողնիրին հավասարեցված անձանց արձակուրդային վճարումների սխալ հաշվվելու և տրամադրելու հետ կապված խնդիրներին), գտնում եմ, որ նրանց արձակուրդայինները տևական ժամանակ է, ինչ տրամադրվում են ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմանբ։

Գտնում եմ, որ ՀՀ կառավարությունը պետք է կատարի արձակուրդային վճարումների պարտավորությունները ՀՀ զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց նկատմանբ։ Ավելի վաղ արտահայտվել եմ, որ ոչ միայն պետք է շտկել թերությունները, այլև մեղավորներին պատասխանատվության կանչել: Դատախազությունը քննում է խնդիրը։ Ուզում եմ հավատալ՝ խնդիրը կլուծվի օրենքին համապատասխան։

Ոչինչ չարած չինովնիկին պարգևավճարներ ենք տալիս սպաների հաշվի՞ն։ Հարգելիներս, նկատի ունեցեք նաև, որ ձեր իրական աշխատավարձը չի ներառում արձակուրդայինը (անկախ նրանից՝ պետական ծառայող եք, թե ոչ պետական հատվածի աշխատող)։ Ուրեմն երբ ձեզ ազատում են աշխատանքից կամ դուք դիմում եք գրում ու հեռանում, պահանջեք ձեզ չվճարած արձակուրդայինը։

https://www.facebook.com/hrant.bagratyan/posts/3319175154806646

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930