Գործարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Օգոստոսին ևս ունեցանք գնանկում` չորրորդ ամիսն անընդմեջ։ Մենք երևի աշխարհում միակ երկիրն ենք, որ դրսևորում է նման ինքնաոչնչացնող դրամավարկային քաղաքականություն` վտանգելով մեր արտահանողներին, ու ընդհանրապես տնտեսական ակտիվ գործունեություն վարող ֆիզիկական ու իրավաբանական անձանց։
Քաղաքականություն, որի իմաստն ընդհանրապես չկա։
Կենտրոնական բանկն ու կառավարությունը դեռևս չեն օգտագործել լուրջ գործիքներ՝ նախաձեռնությունը վերցնելու մեր ձեռքը և վերականգնելու տնտեսական ակտիվությունը։ Պետք է ուղղակի օգտագործել դրանք ու արդեն հոկտեմբերին հնարավոր կլինի վերականգնել տնտեսական ակտիվությունն ու սպառման նախկին մակարդակը։
https://www.facebook.com/vahankerobyan/posts/4414891581886679