Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի ղեկավարությամբ առաջին խաղը ՈՒԵՖԱ ազգերի լիգայի մեկնարկում տանուլ տվեց 1:2 հաշվով:
Գլխավոր մրցավար, բոսնիացի Իրֆան Պելտյոն հանդիպման ընթացքում երեք անգամ ցույց տվեց 11 մետրանոց տուգանային հարվածի նշակետը, որոնցից երկուսը Հայաստանի ընտրանու դարպասին, մեկը՝ դաշտի տերերի:
Հայաստանի պարտվեց: Սեպտեմբերի 8-ին մեր հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալելու է Էստոնիայի ընտրանուն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ